Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

11 հուլ 2017 13:00

«Ելք»-ը դիմում է քաղաքապետին՝ չեղարկելու կարմիր գծերի SMS-ների թանկացումը

 

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։

Դիմումի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է թանկացումն անհիմն։

Ստորեւ ներկայացնում ենք դիմումը.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը եւ 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է եւ հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը եւ ձեւը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել եւ եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։

Նույն ծանուցման մեջ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն նշում է, որ կայանատեղի վճար առանց միջնորդավճարի կատարելու համար քաղաքացիները պետք է օգտվեն ավտոկայանատեղիներին կից վճարահաշվարկային տերմինալներից։ Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման7-րդ մասի առաջին ենթակետի բոլոր ավտոկայանատեղերը պետք է կահավորված լինեն տուրքի գանձնման միջոցներով (տվյալ դեպքում վճարահաշվարկային տերմինալներով): Վստահեցնում եմ, որ շրջայցի դեպքում կվերհանվեն բազմաթիվ ավտոկայանատեղիներ, որտեղ առկա չէ վճարահաշվարկային տերմինալ, ուստի մեկ ժամվա համար ամենահասանելի վճարման միջոցը մնում է SMS հաղորդագրությունը:

Սա նշանակում է, որ կարճատեւ ժամանակահատվածի համար ամենատարածված եւ հասանելի միջոցը առհասարակ հենց SMS ծառայությունն է, որի թանկացումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու վարորդների վրա եւ էլ ավելի է խորացնելու «կարմիր գծերի» նկատմամբ հարատեւ դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկով հարկմանը, ապա այն հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 4-ի ՀՕ-118 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի պետական տուրքի գումարը ԱԱՀ-ովհարկման ենթակա չէ։ Միեւնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը.

«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:»

Ավտոկայանատեղի վճարը սահմանվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքով, ինչը վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման։

Հիմք ընդունելով վերոգրյալը,  Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ չեղարկելու սույն թանկացումը վարորդների համար,առաջարկելով հետեւյալը.

Ինչպեսնախկինումօպերատորիմիջնորդավճարըներառել«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի գործունեության ծախսային հոդվածներումդիտարկելովսույնմիջնորդավճարըորպեսմիջոց՝ տուրքիգանձմանհամար, ինչպեսօրինակվճարահաշվարկայինտերմինալներըկամշրջիկմեքենաները,

Պարզել, թե նախքան «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համայնքային սեփականության դառնալը, վճարվել է արդյոք ԱԱՀ ավտոկայանատեղի վճարի համար եւ միջոցներ ձեռք առնել համայնքային նշանակության տուրքը հիշյալ օրենքով ԱԱՀ-ից ազատելու համար»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր