20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

11 հուլ 2017 15:30

Առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են առաջանալ արյան գերճնշման հետևանքով

 

Առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են առաջանալ արյան գերճնշման հետևանքովԱրյան գերճնշումը սրտանոթային հիվանդություն է, որը կապված է արյան հոսքի խանգարման ու անոթների նեղացման հետ: Այս խնդրի դեպքում սիրտն ավելի ինտենսիվ է աշխատում՝ նեղացած զարկերակներով արյան հոսքն ապահովելու համար, ուստի ճնշումը բարձրանում է: Գերճնշումն անվանում են նաև «լուռ մարդասպան», քանի որ սկզբնական շրջանում այն ընթանում է առանց  ախտանշանների: Սա է պատճառը, որ շատերն այն անուշադրության են մատնում՝ հետագայում բախվելով դրա առաջացրած լուրջ բարդություններին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 7 խնդիր, որոնցից կարելի է խուսափել ՝ ժամանակին արյան գերճնշման դեմ ճիշտ դեղամիջոցներ օգտագործելով: 

1.    Սրտի նոպա

Սրտի նոպան զարկերակային բարձր ճնշման հետ կապված ամենաբարդ ախտաբանություններից է: Այն առաջացնում է զարկերակների կարծրացում ու նեղացում, ինչը խոչընդոտում է արյան բնականոն հոսքը: Բացի այդ, սրտի նոպան կարող է դառնալ նաև հիվանդի մահվան պատճառ:

2.    Գլխուղեղի կաթված

Գլխուղեղի կաթվածի պատճառ կարող է դառնալ այն, որ արյունը չի հասնում գլխուղեղին: Ճնշումն անմիջականորեն ազդում է արյան հոսքի վրա, ուստի զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ կարող է առաջանալ գլխուղեղի կաթված:

3.    Սրտային անբավարարություն

Այս խնդիրը կապված է սրտի գերծանրաբեռնվածության հետ, երբ սրտամկանը փորձում է ապահովել արյան հոսքը կարծրացած ու նեղ զարկերակներով: Սա գերճնշում ունեցողների շրջանում մահացության հիմնական պատճառներից է, քանի որ անմիջականորեն ազդում է սրտամկանի առողջական վիճակի վրա:

Սրտի նոպայի հիմնական ախտանշաններից են. 

·        Դժվարացած շնչառությունը,

·        վերջույթների բորբոքումը, 

·        փորափքանքը, 

·        քնի խանգարումները,

·        անմիզապահությունը, 

·        հոգնածությունը կամ թուլությունը:

4.    Շաքարային դիաբետ

Ի տարբերություն գերճնշման հետևանքով առաջացած այլ խանգարումների՝ շաքարային դիաբետը կարող է լինել արյան բարձր ճնշման ինչպես պատճառ, այնպես էլ հետևանք:

Արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումները խանգարում են արյան շրջանառությունը և վնասում զարկերակները:

Սակայն արյան բարձր ճնշումն, իր հերթին, թույլ չի տալիս, որ արյունն օգտագործի շաքարը որպես էներգիայի աղբյուր: 

Շատ հաճախ գերճնշում ունեցող հիվանդների մոտ շաքարային դիաբետը կարող է խիստ բարդանալ, քանի որ բարձր ճնշման հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը, ինչպես նաև երիկամների ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

5.    Աթերոսկլերոզ

Սա զարկերակային բարձր ճնշման հետևանքով առաջացող հւիվանդություն է, որն ուղեկցվում է զարկերակների կարծրացմամբ և պսակաձև անոթների հիվանդությամբ:

6.    Երիկամների հիվանդություններ

Երիկամները զտում են արյունը, կարգավորում օրգանիզմում էլեկտրոլիտների մակարդակն ու դուրս են բերում ավելորդ հեղուկը, իսկ բարձր ճնշումը խանգարում է երիկամների աշխատանքն ու արյան հոսքը և ստեղծում անբարենպաստ պայմաններ միզասեռական համակարգի աշխատանքի համար

Երիկամները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին և կորցնում են հսկայական քանակությամբ սննդարար նյութեր: Բացի այդ, դրանց շուրջը գտնվող զարկերակները կարող են նեղանալ, ինչի հետևանքով երիկամները չեն կարողանում ազատվել կուտակված վնասակար նյութերից: Սա հաճախ հանգեցնում է երիկամային անբավարարության ու միզասեռական համակարգի անդառնալի վնասվածքների:

7.    Աչքերի հիվանդություններ

Շատերն անգամ գլխի չեն ընկնում, թե որքան վտանգավոր կարող է լինել արյան բարձր ճնշումն աչքերի համար:

Մարմնի ցանկացած հատվածում արյան շրջանառության խանգարումները կարող են դառնալ աչքի ցանցաթաղանթի մազանոթների վնասման պատճառ: Արյան գերճնշման ախտորոշման դեպում հիվանդի մոտ կարող են առաջանալ աչքերի զարգացող հիվանդություններ, որոնք շատ դեպքերում ուղեկցվում են բորբոքումներով, տեսողության աղոտացմամբ կամ թուլացմամբ:

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կօգնեն ազատվել արյան գերճնշման տհաճ ախտանշաններից: Բացի այդ, հարկ է հիշել, որ պարբերաբար բուժզննում անցնելը կօգնի ժամանակին կանխել այս խանգարման հետևանքով առաջացող հիվանդությունները:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր