14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները         14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են      13:47 - Թուրքիան իր խոսքի տերը չեղավ,վերսկսել է գործողությունը Սիրիայում    

11 հուլ 2017 19:13

Վախթանգ Դարչինյանին պարգևատրել է Արցախի նախագահը

 
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում եւ նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:
Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր