13:25 - Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի         13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար      12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել    

12 հուլ 2017 13:15

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սեւ կատու է անցել

 

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սեւ կատու է անցելՄոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում տարաձայնություններ են նկատելի։ Այս մասին հուլիսի 12-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փոխխոսնակը հիշեցրեց, որ վերջերս ռուսական կողմն Ադրբեջանի իշխանություններին երկու կարեւոր հաղորդագրություն է հղել։ «Պատահական չէ նաեւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության վերաբերյալ։ Կարելի է ենթադրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավագույն փուլում չեն»,- նշեց փոխխոսնակը։

Շարմազանովը հիշեցրեց նաեւ օրեր առաջ Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության տարածած հաղորդագրությունը, որտեղ առկա էր ԼՂՀ ձեւակերպումը։ «Այս հայտարարությունները պատահաբար չեն արվել։ Հնարավոր է, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կատու է անցել։ Եվ հնարավոր է, սեւ կատու»,- նկատեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կդադարեն։ «Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր ունի։ Բայց փաստն այն է, որ երկու հայտարարությամբ ՌԴ-ն ուղերձներ է հղում»։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր