18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

12 հուլ 2017 13:45

Նուբարաշենում 18-ամյա երիտասարդը դանակահարել է մի քաղաքացու. վերջինս ի վիճակի չէ խոսելու

 

Հուլիսի 11-ին, ժամը 2.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 30-ամյա Վաչագան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչագան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին 18-ամյա Հակոբ Հ.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Վաչագան Ա.-ի կրծքավանդակին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Հակոբ Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր