17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

12 հուլ 2017 14:20

Ճակատագրի նշանները կենդանակերպի նշանների համար

 

Խոյ

Հաջողությունը Խոյի հավատարիմ ուղեկիցն է, սակայն խնդիրը թաքնվում է այս մարդկանց վարքի մեջ։ Խոյերն անհեռատես են և չզիջող, չեն նկատում իրենց կյանքում կատարվող մանրուքները։ Ճակատագիրը նրանց նշան է ուղարկում միայն իրադարձությունների միջոցով՝ նախապես չզգուշացնելով փոփոխությունների մասին։ Ուշադրություն դարձրեք իրադարձություններին այն ժամանակ, երբ ամեն բան իր հունով է ընթանում, իսկ հետո կտրուկ փոխվում է։ 
Ցուլ

 

Ցուլերին աստղերը բարակ թելեր են նվիրում, որոնցից պետք է հասցնել բռնվել, որպեսզի կարողանան հասնել ամուր պարանին և երկու ձեռով ամուր բռնեն այն։ Ցուլերի խնդիրն այն է, որ գործերի հոսքի ներքո նկատել այդ նուրբ  թելերը գրեթե անհնար է, սակայն այս իրավիճակից էլ ելք կա։ Փորձեք պարզապես ձեռք գցել բոլոր հետաքրքիր գործերին, իսկ հետո առանձնացնել դրանք՝ ըստ կարևորության աստիճանի։ Այսպես Դուք կկարողանաք ընտրել ճակատագրի «ճիշտ» թելերը։
Երկվորյակներ

 

Տիեզերքն անընդհատ ուղղորդում է Ձեզ այն ճանապարհով, որը կարող է դեպի անվտանգ նավահանգիստ բերել Ձեզ։ Եթե Դուք անընդհատ հակառակվեք կատարվող իրադարձություններին, ապա հետևանքները կարող են ծանր լինել։ Երկվոյակներն այն նշանն են, որի ճակատագիրը կախված է տրամաբանությունից։ Աշխատեք խուսափել չմտածված գործողություններից, որոնք ստիպում են Ձեզ գնալ իմաստ չունեցող ճանապարհով։ 
Խեցգետին

 

Խեցգետինների սխալները  ճակատագիրը մատնանշում է լուրջ խնդիրների օգնությամբ։ Եթե չեք ուզում բաց թողնել Ձեր հաջողությունը, ուրեմն ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, երբ Ձեզ թվում է, որ ամեն բան գլխիվայր շուռ է գալիս։ Եթե Ձեր ամուսնական կյանքն ավարտվել է, բիզնեսում մեծ կորուստներ ունեք, երեխաները բացարձակ չեն ենթարկվում, ուրեմն գալիս է ճակատագրական ժամանակաշրջանը, երբ Ձեր յուրաքանչյուր քայլից կախված է Ձեր ապագան։ Այն կարող է ավելի լավը լինել, քան անցյալի լուսավոր օրերը։ Այնպես որ՝ մի հուսահատվեք։
Առյուծ

 

Առյուծներին, հավանաբար, անիմաստ է նշաններ ուղարկել, և այդ պատճառով էլ Տիեզերքն ինքն է ամեն բան անում Առյուծների փոխարեն։ Դա լինում է բավականին հազվադեպ, սակայն շատ դիպուկ։ Հիմնականում այս մարդիկ պարզապես որոշակի փաստեր են ընդունում, հետո փոխում են իրենց կարծիքը մարդկանց, իրադարձությունների վերաբերյալ։ Երբեմն դա շատ ցավոտ է լինում, սակայն հետո ամեն բան լավ է լինում։ Բաժանվել եք սիրելիից, իսկ երկու ամսից ամուր միություն եք ստեղծել՝ դա Առյուծների մասին է։
Կույս

 

Կույսերի մոտ հազվադեպ են ճակատագրական պահեր լինում, որովհետև իրենք շրջանցում են դրանք դիտավորյալ։ Նրանց իմաստությունն ու գիտելիքները բավարար են, որպեսզի իրենք հասկանան, որ դա այն դեպքն է, երբ իրենց որոշումից կախված է ապագան, սակայն քաջությունը բավարար չէ։ Այս մարդիկ վախենում են փոփոխություններից և ցանկանում, որ ամեն բան լինի այնպես, ինչպես այս պահին է։ Այնպես որ, Կույսերին հարկավոր է միայն ստիպել իրենց գործել, որպեսզի որևէ բան տեղաշարժվի։ 
Կշեռք

 

Ճակատագիրը չի սիրում Կշեռքներին նշաններ տալ, քանի որ այդ դեպքում նրանք պարզապես կխելագարվեն։ Տիեզերքը նախընտրում է մի փոքր «կարգավորել» այս մարդկանց շարժումները՝ թույլ չտալով նրանց անախորժությունների մեջ ընկնել։ Կշեռքների կյանքի Ճակատագրական պահերը փոքր հաջողություններն են, որոնք կարելի է հանդիպել ամենուր։ Ինչ-որ մեկը դրամապանակ է գտնում, մեկ ուրիշին հաջողվում է ավել գումար վաստակել, կամ հաջողվել է մեծ զեղչով թանկարժեք ապրանք գնել։ Այս ամենը ճակատագրի պարգևներ են։ 
Կարիճ

 

Կարիճների ապագան փոխելու համար  ճակատագիրը երկու-երեք անգամ է հնարավորություն տալիս ամբողջ կյանքի ընթացքում, սակայն այս եզակի դեպքերը շատ մեծ պարգևներ են, որոնք հստակություն են պահանջում։ Իմացեք, որ եթե ճակատագիրը Ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում, և ցանկացած ընտրություն Ձեզ համար դրական է,  և Դուք վստահ եք, որ սա իրական շանս է սեփական կյանքը ավելի վառ դարձնելու, ապա մի ձգձգեք։ Տիեզերքը չի սպասի, մինչ Դուք կսկսեք համեմատել բոլոր «կողմ» և «դեմ»-երը։ Ներքին ձայնի օգնությամբ կայացրեք Ձեր որոշումները՝ այն Ձեզ չի մոլորեցնի։
Աղեղնավոր

 

Աղեղնավորներն իրենց կյանքի ճակատագրական պահերին կարող են վճռականության մեծ հոսք, կամ լավ տրամադրության ալիքի շունչ զգալ։ Երբ կյանքը Ձեզ համար  «համեղ կարկանդակ» է պատրաստում որևիցե իրադարձության տեսքով, այդ պահերին օդը, կարծես, թեժանում է։ Ձեր շուրջ, կարծես, հաջողություն բերող ինչ-որ աուրա է տիրում։ Եթե Դուք ոգևորված եք և հուզված, ապա եկել է ներկան և ապագան փոխելու ժամանակը։ 
Այծեղջյուր

 

Այծեղջյուրների մոտ ամեն բան վերելք է ապրում։ Մանկության և պատանեկության տարիներին  տիեզերքը հազվադեպ է խառնվում այս մարդկանց կյանքին, սակայն հետո օգնության աստիճանն աճում է ցանկություններին զուգահեռ։ Հենց այս պատճառով էլ աշխատասեր Այծեղջյուրները ավելի հաճախ են հասնում հաջողության, քան ալարկոտները։ Ճակատագրի այս պարգևներն իրենք տեսնել չեն կարող, և միշտ վստահ են լինում, որ ամեն բանի հասել են իրենց հանճարեղության և նուրբ հաշվարկների շնորհիվ։
Ջրհոս

 

Ջրհոսները գիտեն, թե ինչ են ուզում, սակայն նրանց հարկավոր է գործողությունների կատարյալ ազատություն։ Երբ Ջրհոսներն ունեն նախնական ազդակ, ավելի երջանիկ, ավելի հարուստ և հաջողակ  են լինում։ Եթե Դուք զգում եք, որ հստակ նպատակ ունեք, և կան այդ նպատակին հասնելու բոլոր միջոցները, ապա իմացեք՝ սա ճակատագրի նշանն է։ 
Ձկներ

 

Ձկների համար ճակատագրի նշանները կարող են լինել կյանքի հանդարտ ժամանակահատվածները, երբ ոչինչ չի շեղում իրենց սեփական խնդիրներից։ Երբ Ձկներին ազատություն և անկախություն է տրամադրվում, դա խոսում է այն մասին, որ սպասվում են հաճելի փոփոխություններ, որոնք սկզբնական շրջանում կարող են լինել ոչ այդքան հաճելի և դրական։ Այսպես, թե այնպես  ճակատագիրը Ձկների նկատմամբ բարենպաստ է այնքան ժամանակ, որքան իրենք ցանկանում են գտնել իրենց տեղն այս կյանքում։ 
Մի մոռացեք, որ Դուք սեփական ապագայի արարիչն եք։ Բոլոր խնդիրների աղբյուրը մեր մտքերն են։ Թող Ձեր կյանքում լինեն միայն սերն ու երջանկությունը։ Ճակատագրական պահերին կատարեք ճիշտ ընտրություն։

 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր