17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

12 հուլ 2017 17:06

8 խելահեղ ճշմարտություն, որ Ձեր հոնքերը պատմում են Ձեր մասին

 
Բոլորս գիտենք, որ աչքերը հոգու հայելին են, իսկ ի՞նչ կասեք դեմքի մնացած մասերի կամ էլ ամբողջ մարմնի մասին։ Մարդկանց մի մասը կարծում է, որ հնարավոր է ինքներդ Ձեր մասին բազմաթիվ ճշմարտություններ բացահայեք՝ ուսումնասիրելով Ձեր մարմինը։ Իսկ Դուք գիտեի՞ք, որ կան դիմագծերի ընթերցման հատուկ մասնագետներ, ովքեր ռեժիսորներին օգնում են ընտրել այնպիսի դերասաններ, ովքեր համապատասխանում են կերպարին։ Նման մասնագետները պնդում են, որ հոնքերը շատ բան են ասում մարդու բնավորության մասին։ Մենք ծնվում ենք հոնքերի կոնկրետ ձևով, ու չինական դիմաընթերցանությունը օգնում է հասկանալ՝ ինչ է նշանակում այն։ Ահա 8 ճշմարտություն, որ Ձեր հոնքերը կպատմեն Ձեր մասին։ 
Բնականից հաստ հոնքեր
Այսպիսի հոնքերը մեզ ստիպում են մտածել, թե գործ ունենք ինքնավստահ ու առաջադեմ կնոջ հետ։ Եթե Ձեր հոնքերը բնականից հաստ են, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք վճռական, աշխատասեր մարդ եք ու օժտված եք հիանալի ինքնավստահությամբ՝ Ձեր նպատակներին ու երազանքներին հասնելու համար։ Չնայած սրան՝ Դուք բավականին դյուրագրգիռ եք ու հեշտ եք նյարդայնանում, երբ որևէ բան Ձեր ուզածով չի ընթանում։
Բնականից բարակ հոնքեր
Բնականից բարակ հոնքերով մարդիկ հաճախ շատ դժվարությամբ են որոշումներ ընդունում ու մինչև մի բան անելը սիրում են լսել այլ մարդկանց կարծիքը։ Եթե Ձեր հոնքերն այսպիսին են, ապա Դուք չեք սիրում ռիսկի դիմել ու ինքնավստահության ցածր մակարդակ ունեք։ Ահա այս պատճառով պետք է շրջապատեք Ձեզ իմաստուն ընկերներով, ովքեր կարող է Ձեզ խորհուրդներ տալ ու օգնել տարբեր իրավիճակներում։
Ոչ այդքան բնական, բարակ հոնքեր
Չափից շատ հանված հոնքն արդեն վաղուց դուրս է եկել մոդայից։ Բացի այդ՝ այսպիսի հոնքն ինչ-որ կերպ ասոցացվում է նարցիսիզմի հետ։
Կոր հոնքեր
Այսպիսի հոնքերով կանայք հզոր են, լավ գլուխ են հանում բիզնեսից, սիրում են հաղթանակած դուրս գալ տարբեր իրավիճակներից։ Եթե Դուք այդպիսի հոնքերով եք, ուրեմն՝ հեշտությամբ եք կառուցում Ձեր կարիերան։ Մարդիկ կարծում են, որ Դուք վստահելի եք ու ուզում են լավ հարաբերություններ ունենալ Ձեզ հետ։
Ուղիղ հոնքեր
Ուղիղ հոնքերով կանայք շարժվում են տրամաբանությամբ ու որոշումներ ընդունելիս հենվում փաստերի վրա։ Դուք չեք ընդունում իմպուլսիվ որոշումներ, կարողանում եք զսպել էմոցիաները ու հուսալի ընկերներ եք։
Թագուհու հոնքեր
Այսպիսի հոնքերը սովորաբար դեմքի ավելի բարձր հատվածում են, քան հոնքերի մյուս տեսակները։ Եթե Դուք ունեք այսպիսի հոնքեր, ապա, հավանաբար, Դուք պերֆեկցիոնիստ եք, ով ինքն իրենից ու շրջապատող մարդկանցից միշտ մեծ սպասելիքներ է ունենում։ Դուք ուզում եք, որ ամեն բան իդեալական լինի։
Սրածայր հոնքեր
Սրածայր հոնքերով կանայք ամեն բան արագ են անում. մտածում, սովորում ու որոշումներ են ընդունում կայծակնային արագությամբ։ Եթե Ձեր հոնքերն այսպիսին են, Դուք շատ էմոցիոնալ եք ու հակված եք հետևել Ձեր էմոցիաներին։ Ձեր ընկերները սիրում են Ձեզ, քանի որ Դուք գիտեք՝ ինչպես զվարճանալ։
Հոնքեր, որոնք տարբերվում են Ձեր մազերի գույնից
Այսպիսի կանայք չեն վախենում ռիսկերից։ Եթե Ձեզ համար ամենևին էլ պարտադիր չէ, որ գույները համապատասխանեն, դա նշանակում է, որ Դուք սիրում եք տարբերվել ու չեք վախենում ուշադրության կենտրոնում գտնվելուց։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր