18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

24 հուն 2016 15:19

Նիստ ՊՆ-ում՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով

Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները,  նախանշվել են  աշխատանքային հետագա ծրագրերը:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով: Նախարարը նաև արձանագրել է, որ նախատեսված պլանային միջոցառումները հիմնականում կատարվել են:
Նիստի ընթացքում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ով հավաստել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, միջոցներ են ձեռնարկվում նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Ելույթներով հանդես են եկել նաև հանձնաժողովի անդամները, ովքեր ներկայացրել են 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացրած միջոցառումները,  անհայտ կորածների ընտանիքներ կատարած այցերի ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նիստի ընթացքում ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը ներկայացրել է նաև անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին կայանալիք միջոցառումների ծրագիրը:
Ամփոփելով հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Ընդգծելով, որ հանձաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից մարզեր իրականացված այցելությունները դրական արձագանքների են արժանացել՝ Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է նաև հստակ հանձնարարականներ՝ կարևորելով անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր