17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

12 հուլ 2017 18:37

Ավտովթար՝ Գետափ-Շատին ճանապարհին. Opel Vectra-ն հայտնվել է Եղեգիս գետում

 Ավտովթար՝ Գետափ-Շատին ճանապարհին. Opel Vectra-ն հայտնվել է Եղեգիս գետում
ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 13:42-ին, ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 35 DR 315 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել Եղեգիս գետում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1971 թ. ծնված Ջ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր