17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

12 հուլ 2017 18:52

Գումար չի լվացվել. Վահան Մարտիրոսյանը

 Գումար չի լվացվել. Վահան Մարտիրոսյանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի կարող ասել, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար: «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ դեռևս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:
Այդ ծրագրի իրականացման ընթացքում փողերի լվացմանը վերաբերող հարցին ի պատասխան ասաց. «Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ …Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, և ես այդպիսի բան չեմ տեսնում»։
Նախարարի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր