18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

12 հուլ 2017 19:07

Ինչպես հասկանալ Կույսին

 Ինչպես հասկանալ Կույսին
Soulpost.ru-ն գրում է, որ Ջրհոսները հուսալի են և ուժեղ։ Նրանք խորը հատկություններ ունեն, որոնք տեսանելի չեն մարդկանց համար։ Ջրհոսը պետք է կյանքում բարձր նպատակ ունենա, ինչը կապված է երկու հիմնական գաղափարի հետ։
Առաջինն առանձնանալու գաղափարն է։ Մեզանից յուրաքանչյուրն իր ներսում կրակ ունի՝ մի բան, որ մեզ առանձնահատուկ է դարձնում՝ մեր գաղափարներով, հայացքներով, մտքերով, կարողություններով։ Ցավոք, ոչ բոլորն են կարողանում ճանաչել այդ կրակը և օգտագործել այն։ Երկրորդ գաղափարը մարդու մեջ կամ աշխարհում փոփոխություն կատարելու ցանկությունն է։ Ջրհոսը կփորձի օգտագործել սեփական ստեղծագործական կարողությունները՝ աշխարհի համար որևէ բան անելու նպատակով։
Որպես կանոն՝ նրանք դեմ են դուրս գալիս ամենօրյա միօրինակությանը, քանի որ գիտեն, որ անկրկնելի են ու յուրահատուկ։ Սովորաբար նրանք ակտիվ մտածողություն ունեն։ Նրանց մտքերը խելամիտ են, բացառիկ, ստեղծագործ։ Կյանքի նկատմամբ բազմազան հայացքներ ունեն։ Նրանց բնորոշ է անհատականությունն ու ինքնավստահությունը։ Ջրհոսները մարդիկ են, ովքեր հավատարիմ կմնան բարձր գաղափարներին՝ թույլ չտալով, որ մյուսներն ազդեն իրենց մտածողության վրա։
Ջրհոսները ստեղծագործ միտք ունեն և կպայքարեն կյանքի բոլոր խոչընդոտների դեմ՝ իրենց կոչումը գտնելու համար։
Իհարկե, Ջրհոսների հետ շփման ընթացքում կարող եք բախվել նաև նրանց բացասական հատկությանը՝ խորաթափանցության բացակայություն, ինչն «անջատում է» նրանց էմոցիոնալությունը և զրկում մյուսներին զգալու ու հասկանալու կարողությունից։ Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խորասուզվում են սեփական գաղափարների մեջ՝ մոռանալով արտաքին կյանքի մասին։ Միևնույն ժամանակ, կարող է այնպես ստացվել, որ Ջրհոսը չկարողանա դիմադրել արտաքին ճնշմանը, որի ազդեցությամբ նրանց առանձնահատկությունը կարող է տուժել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր