17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

12 հուլ 2017 19:20

Հինգ կանխազգացում, որոնք իրականանում են

 
Ուրախության կանխազգացում
Սովորեք կախում չունենալ ուրիշի տեսակետից ու ապրել սեփական ուղեղով, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով ու փաստարկներով։ Եթե դուք հաճույք եք ստանում աշխատանքից ու հաճելի հուզում եք զգում ձեր ապագա ծրագրերից, ուրեմն վարվեք այնպես, ինչպես ձեզ հուշում է ձեր զգացմունքը։ Նույնիսկ եթե ձեր գործողությունները հակասում են շրջապատի տեսակետներին։
Հիվանդության կանխազգացում
Եթե զգում եք, որ ձեր օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ, արժե անսալ ձեր ներքին ձայնին։ Երբեմն այդ կանխազգացումներն անտեսելը կարող է տխուր հետեւանքներ ունենալ։ Դուք կարող եք որոշակի ախտանշաններ, ցավ կամ անհարմարություն զգալ։ Հիշեք, որ օրգանիզմը հաճախ ինքն է հուշում մեզ, դրա համար պետք է անհապաղ ձեռնարկել գործողություններ, գնալ հետազոտվելու, որպեսզի բացառեք հիվանդությունը։ Տհաճ զգացողությունների պատճառը կարող են լինել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան խնդիրները, դրա համար էլ փորձեք վերականգնել ներքին ներդաշնակությունը։
Վտանգի կանխազգացում
Սա թերեւս ամենատարածված զգացողությունն է։ Այն կարող է դրսեւորվել թե տագնապի, թե ֆիզիկական զգացողությունների ձեւով։ Եթե դուք վախ եք զգում՝ վերլուծեք ձեր զգացմունքները, որպեսզի հասկանաք, թե որտեղից է բխում սպառնալիքը։ Այդպես դուք կարող եք նվազեցնել վտանգը կամ էլ կանխել այն՝ լսելով ընդամենը ձեր ներքին ձայնը։ Վտանգի ազդանշանները կարող են փրկել ոչ միայն ձեր, այլեւ ձեր մտերիմների կյանքերը։
Մարդու հանդեպ ձգողականության կանխազգացում
Մարդու հետ մտերմանալու ցանկությունները պահանջում են ուշադրություն, քանի որ մեր բնազդները կարող են մեզ դրդել դեպի մեկը, ով հետագայում վճռորոշ դեր կկատարի մեր ճակատագրում։ Եթե ձգողականություն եք զգում՝ պարտադիր օգտվեք հնարավորությունից ու նրբանկատորեն սկսեք խոսել այդ մարդու հետ՝ որպեսզի պարզեք, թե ինչն է ձեզ գրավում նրա մեջ։
Սեփական իրավացիության կանխազգացում
Ձեր սիրտը միշտ ցույց է տալիս որոշակի ուղղություն՝ անկախ ձեզ շրջապատող մարդկանց տեսակետներից ու գործողություններից։ Լսեք ձեր զգացմունքները, որպեսզի անհրաժեշտ ինքնավստահություն ձեռք բերեք։ Երբեք մի անտեսեք այդ զգացումը, որպեսզի դրանից հետո չզղջաք բաց թողված ժամանակի ու հնարավորությունների մասին։
Կյանքը ավելի լավն ու ավելի արդյունավետ դարձնելն անհրաժեշտություն է, ու դրա համար բոլորը պետք է ուշադիր լինեն իրենց զգացողությունների ու շրջակա աշխարհի հուշումների հանդեպ։ Դրանց օգնությամբ դուք կկարողանաք գտնել ամենակարճ ուղին դեպի հաջողություն ու հաղթահարել այն առանց առանձնահատուկ խոչընդոտների։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր