17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

12 հուլ 2017 20:45

Մեկնարկել է ընդդեմ «1000 դրամների» օրենքի դատական նիստը

 Մեկնարկել է ընդդեմ «1000 դրամների» օրենքի դատական նիստը
Այսօր՝ 2017 հուլիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին: Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան:
Այսօր կայացած դատական նիստին ներկա էին հայցվորների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը, պատասխանողներ ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Ն. Ամատունին և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը:
Հայցվոր կողմը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան, որից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը հայտարարեց, որ ՊՆ-ը պատշաճ պատասխանող չէ և խնդրեց Պաշտպանության նախարարությանը ճանաչել ոչ պատշաճ պատասխանող:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր