17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

13 հուլ 2017 15:10

Բերդում 33-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է.Տեսանյութ

 

Բերդում 33-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է.ՏեսանյութԻրավապահները հուլիսի 12-ին, Երեւանում հայտնաբերել են Բերդի բնակիչ 29-ամյա Հրանտ Ա.-ին, որը կասկածվում է հուլիսի 5-ին Բերդում 33-ամյա Դավիթ Բադալյանին դանակահարելով սպանելու մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հուլիսի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումը վերահաստատի:

Աղբյուրի տեղեկություններով Հրանտ Ա.-ն նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել: Իսկ այս անգամ նա կասկածվում է 33-ամյա Դավիթ Բադալյանին սպանելու մեջ՝ նախնական տեղեկություններով, իրար միջեւ եղած պարտք ու պահանջի պատճառով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր