19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

13 հուլ 2017 18:36

Հայաստանում պետպատվերով բուժման համակարգում կատարվում են բարեփոխումներ

 Հայաստանում պետպատվերով բուժման համակարգում կատարվում են բարեփոխումներ
Պետպատվերով բուժման համակարգում իրականացվում են բարեփոխումներ, իսկ մինչ դրանց ավարտը քաղաքացիները խնդիրների դեպքում կարող են զանգահարել թեժ գիծ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով, արդեն ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը։ Դա պիլոտային ծրագիր կդառնա, որպեսզի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք 2018 թվականի սկզբից պատշաճ հիվանդանոցային բժշկական օգնություն ստանան պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթով:
«Դրանով լուծում կստանա ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու խնդիրը: Այնուհետև նախարարությունը կսկսի մշակել պարտադիր բժշկական ապահովագրության օրենքը, որը հնարավոր է կյանքի կոչվի մինչև 2020 թվականը»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են այսօր քաղաքացիները որոշ դեպքերում դուրս մնում պետպատվերի շրջանակներից, պետության հնարավորություններն են սուղ, թե՞ նման անձանց թիվն է ավելացել, նախարարը պատասխանեց. «Կա նման պրակտիկա, երբ անվճար բուժօգնությունը լիմիտավորված է, և հիվանդները հերթագրվում են ըստ հիվանդության կարևորության՝ անհետաձգելի բուժօգնությունը կատարվում է առանց հերթի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր