Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

13 հուլ 2017 19:09

14-ամյա աղջիկը հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել. կա հետախուզվող

14-ամյա աղջիկը հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել. կա հետախուզվող
SHAMSHYAN.com-ը գրում է, որ   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհու բողոքի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակավարո գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Քննիչը  նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր