19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

13 հուլ 2017 19:57

Հինգ բան, որոնք դժբախտություն են բերում տուն

 
1. Կոտրված ապակիներ
Դա կարող է լինել ճաքած ապակի, կոտրված հայելի կամ կոտրված բռնակով բաժակ: Տանը դրանք մի պահեք, քանի որ կոտրված ապակին պաշտպանության մեջ ճեղք է նշանակում:
2. Հին իրեր
Մաշված հագուստ, թերթեր կամ ամսագրեր, որոնք այլեւս չեք կարդալու. այս ամենի տեղն անցյալում եւ աղբանոցում է: Եթե հագուստը, որն այլեւս ձեր չափով չէ, չեք կարողանում դեն նետել, ավելի լավ է բարեգործության փոխանցեք:
3. «Մեռած» իրեր
Դրանց թվում առաջինը չորացրած ծաղիկներն են, թեեւ շատ տնտեսուհիներ սիրում են նման կոմպոզիցիաներ: Այս ցանկում կարելի է ներառել նաեւ կենդանիների խրտվիլակները, չորացրած թիթեռները կամ բզեզները, կենդանիների կոտոշներն ու եղջյուրները, թռչունների փետուրները: Իհարկե, կանոններից բացառություններ նույնպես լինում են. եթե սիրելի դուստրը մանուկ տարիքում չորացրած ծաղիկների հավաքածու է նվիրել, եւ այն պահում եք սեղանի դարակում, ոչ մի վնաս դրանից չի լինի: Նույնն է նաեւ փետուրների կամ եղջյուրների պարագայում, որոնք զարդարում են տունը, բայց սպանված կենդանիներից չեն վերցվել: Արձակուրդից բերված խեցիները պետք է պահեն նրանք, ովքեր կանոնավորապես խնամում են դրանք: Մնացյալ ամեն ինչ հարկավոր է բաժանել կամ դեն նետել: Աղբանոցի հավակնորդ են նաեւ չորացած տնային բույսերը:
4. Ցանկացած բան, որը չեք օգտագործել ավելի քան երեք տարի
Եթե անգամ այն բացարձակ նոր է, լճացած էներգետիկան սկսում է կուտակվել դրանում: Կա՛մ դրան երկրորդ կյանք տվեք, կա՛մ մտածեք. գուցե արժե ինչ-որ տեղ տանել սեղանը, որի շուրջ չեք նստել արդեն տասը տարի, եւ զեղչով գնված տաբատը, որը նոր է, բայց վստահաբար փոքր կամ մեծ:
5. Մանր աղբը գրպանում կամ դրամապանակում
Փոքրից էլ սկսվում է մեծը: Հազիվ թե այդ կոնֆետի թղթերն ու տոմսերը երջանկություն բերեն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր