17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

13 հուլ 2017 20:35

Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար. ՔԿ

 Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել է նաև 64-ամյա կնոջ դուստրն իր անչափահաս երեխաների հետ։
Գտնվելով ֆինանսապես անբարենպաստ վիճակում և չկարողանալով հոգալ բնակարանի ծախսերը՝ տանտիրուհին իր դստեր հետ միասին առաջարկել է իրենց տանը բնակություն հաստատած ամուսնալուծված կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ։
Նախաքննության տվյալներով՝ ստանալով համաձայնությունը՝ ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ նպաստել են ամուսնալուծված կնոջ պոռնկությամբ զբաղվելուն՝ այդ նպատակի համար տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 64-ամյա կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր