Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

14 հուլ 2017 14:10

Վեց նշան, որ ընդմիշտ հրաժեշտ տալու ժամանակն է

 

1. Դուք շփում չունեք զուգընկերոջ հետ։

Եթե շփումը զրոյական է, դա մատնանշում է, որ ամենակարեւոր գործոնը (կապը) բացակայում է, իսկ առանց հուսալի կապի դուք չեք կարող նորմալ հարաբերություններ կառուցել։ 

2. Դուք չգիտեք՝ ինչպիսի՞ նշանակություն ունեք նրա համար։

Դուք չգիտեք՝ նրա համար ընկե՞ր եք, թե ոչ։ Դուք չգիտեք՝ արդյո՞ք նա ձեզ սիրում է, որովհետեւ նա նման բան չի ասում։ Դուք նույնիսկ չգիտեք՝ արդյո՞ք նրան դուր եք գալիս, թե ոչ, որովհետեւ նրա գործողությունները ձեր նկատմամբ հիացունք կամ համակրանք չեն ցույց տալիս։

3. Նա շատ է փոխվել ձեր առաջին հանդիպումից հետո։

Ինչ-որ բան է փոխվել, եւ ձեր միջեւ ինչ-որ բան «անջատվել է»։ Դա կարող է լինել վարքագծի փոփոխություն կամ նրա անձի հակառակ կողմը, որը դուք նախկինում չէիք նկատել։ Այդ փոփոխությունները ձեզ ստիպում են մտածել, որ հնարավոր է, գերագնահատել եք այդ մարդուն կամ նա այլ մարդ էր ձեւանում՝ ձեզ վրա տպավորություն գործելու համար։

4.Դուք պատասխան չունեք, երբ մարդիկ ձեզ նրա մասին են հարցնում։

5. Դուք նրան չեք վստահում։

Դուք նրան հուսալի մարդ չեք համարում, քանի որ հաճախ է նա ձեզ հակառակը համոզել։ Դուք կասկածում եք, որ նա ամեն ինչ կանի ձեզ վերադարձնելու համար, եթե հեռանաք, ինչպես նաեւ չեք մտածում, թե նա ձեզ ցավ չի պատճառի։

6. Ձեր միջեւ ավելի շատ հեռավորություն կա, քան մտերմություն։

Եթե միասին լինելով, դուք սառը եւ անտարբեր եք, եւ ձեր հանդիպումներն ավելի շատ պարտականություն են հիշեցնում, դա նշան է, որ ձեզ ոչինչ միասին չի պահում եւ ձեր բաժանումը ժամանակի հարց է։ Եթե չեք մտերմանում, ապա հաստատ բաժանվում եք։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր