15:47 - Բնակարանային շուկանլ գահավիժել է. այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով         15:25 - Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք      15:05 - Երբվանից օդի ջերմաստիճանը կնվազի    

14 հուլ 2017 18:35

Հորոսկոպի երեք կանայք, ովքեր իդեալական զուգընկեր են

 
Կենդանակերպի այս նշանների տակ ծնված կանայք դառնում են իդեալական զուգընկեր. ահա, թե ինչու։

Ձկներ
Ձուկ կանայք չափից դուրս էմոցիոնալ են։ Նրանք ամեն ինչին շատ լուրջ են վերաբերվում։ Նրա զգացմունքայնությունն է, որ նրան լավ ընկերուհի է դարձնում։ Նա միշտ հաշվի է առնում դիմացինի զգացմունքներն ու երբեք չարությամբ չի լցվում։ Ձկների հավատարմությունը նրանց լավագույն գծերից է. եթե նա նվիրում է Ձեզ իր սիրտը, այլևս կարիք չունեք անհանգստանալու, որ նրա կյանքում կարող է լինել մեկ ուրիշը։ Այս կանայք միշտ կանգնած են սիրելիի կողքին։

Աղեղնավոր
Աղեղնավորները մոռանում են իրենց եսի մասին։ Իրենց խնդիրները թողած՝ նրանք միշտ նայում են այլ մարդկանց խնդիրներին։ Չնայած նրանք երբեք չեն քննադատի Ձեզ ու ոչ էլ կմատնանշեն Ձեր թերությունները, այնուամենայնիվ, նրանց համար դա հաճախ դժվար է լինում։ Աղեղնավորները մշտապես ուժեղ են հարաբերություններում։ Լինելով մոտիվացված ու նպատակաուղղված մարդիկ՝ այս կանայք Ձեզ էլ կստիպեն առաջ ընթանալ՝ հասնելով նրանց։ Եթե այս նշանի տակ ծնված կինը հասկացել է, որ դա սեր է, ուրեմն՝ վերջ. նրանց սիրտը Ձերն է, ու դա անփոփոխ է։ Նրանք միշտ պայքարում են իրենց սիրո համար։

Այծեղջյուր
Սկզբում այս նշանի տակ ծնված կանայք Ձեզ ամաչկոտ ու քաշվող կթվան, մինչև Դուք կտեսնեք նրանց մյուս կողմը։ Նրանք աշխատասեր են, հասնում են հաջողությունների ու որպես կողակից ընտրում են արժանի մեկին։ Այս կանայք պետք է համոզված լինեն, որ այդ մարդն արժանի է նրանց ժամանակին ու ուշադրությանը։ Չնայած նրանք իսկապես կամակոր են, այնուամենայնիվ, ընդունում են իրենց սխալը, երբ մեղավոր են։ Մի խոսքով՝ եթե Ձեզ հաջողվի անցնել բոլոր դժվարությունների միջով ու հասնել նրա սրտին, Դուք կտեսնեք նրա այն կողմը, որ քչերին է տրված տեսնել։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր