14:40 - Տեսանյութ.Ստամբուլում հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել         14:18 - Տեսանյութ.Սեպտեմբերին կարող ենք բացել դպրոցները, բայց ․․․ Արայիկ Հարությունյան      13:56 - Ստեփանակերտում հայրը որդուն գտել է ծառից կախված    

15 հուլ 2017 09:45

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահն ու վարչապետը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական եւ ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։

Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, եւ այլ հյուրեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր