Տեսանյութ.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին          Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության       Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը    

15 հուլ 2017 19:05

Ընկուզեղենի օգտին մսից հրաժարվելը կօգնի ավելի երկար ապրել. հետազոտություն

 
Օրական մսի ընդամենը մեկ բաժինը մեկ բուռ ընկույզով փոխարինելը 17 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին հայտնում են Օհայոյի համալսարանի առողջ սնվելու ոլորտի փորձագետները:
Նրանց խոսքով` եթե մարդու սննդակարգը ընդամենը 20 տոկոսով բարելավվի, դա վաղաժամ մահվան հավանականությունը կկրճատի 8-17 տոկոսով: Այս էֆեկտին հասնելու համար բավական է ընդամենը մսի մեկ բաժինը փոխարինել մեկ բուռ ընկույզով կամ մեկ ճաշի գդալ գետնընկույզի յուղով: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, թե ամենեւին պարտադիր չէ, որ մարդիկ առողջության դրական հետեւանքների հասնելու համար արմատականորեն հրաժարվեն սովորական սննդակարգից: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ առեղջ սննդակարգը պետք է բավարար քանակությամբ մրգեր, բանջարեղեն, հատիկաբույսեր, ընկուզեղեն եւ լոբազգիներ պարունակի, իսկ ահա կարմիր ու մշակված մսի, քաղցր ըմպելիքների ու բարձրզտման ենթարկված հատիկաբույսերի, օրինակ` ցորենի եւ սպիտակ բրինձի օգտագործումը ցանկալի է նվազեցնել մինչեւ նվազագույն քանակ:
Օհայոյի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության մեջ ներգրավել էին 30-ից մինչեւ 55 տարեկան 48 հազար կանանց եւ 40-ից մինչեւ 75 տարեկան գրեթե 26 հազար տղամարդկանց: Հետազոտության բոլոր մասնակիցները դիտարկումների մեկնակի պահին հարցաշար են լրացրել, այնուհետեւ դա կրկնել են յուրաքանչյուր 4 տարին մեկ: Դիտարկումներն ընդհանուր առմամբ շարունակվել են 12 տարի: Հարցաշարերով պարզվել է, թե հետազոտության մասնակիցներն անցած տարում որքան հաճախակի են օգտագործել այս կամ այն սննդամթերքը: Երբ գիտնականները ստացած տվյալները համադրել են, ապա նկատել են, որ սննդակարգում նույնիսկ աննշան փոփոխությունները վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցնում են:
Սակայն եթե մարդիկ սննդակարգի ավելի ծավալուն փոփոխություն են կատարել եւ անցել միջերկրածովյան դիետային, որը մեծ քանակությամբ ծովամթերք, բանջարեղեն եւ ձիթապտղի յուղ է պարունակում, ապա քրոնիկական հիվանդությունների առաջացման եւ վաղաժամ մահվան հավանականությունը է´լ ավելի է նվազել: Սա նկատվել է նույնիսկ հաշվի առնելով այլ գործոնները, ինչպիսին են` ֆիզիկական ծանրաբեռնվածությունները եւ վնասակար սովորությունները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր