17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

24 հուն 2016 17:45

ԼՂՀ խորհրդարանականները ներկայացել են հաղորդումներով

Հունիսի 24-ին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԱԺ նիստերի փոքր դահլիճում, պատգամավորները հաղորդումներ են ներկայացրել արտերկիր կատարած այցերի մասին:
Մայիսի 22-27-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Մայիսի 27-հունիսի 13-ը ԱՄՆ կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ հունիսի 7-11-ը, Բելգիայի Թագավորություն կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Բանախոսները ներկայացրել են այցերի ընթացքում տեղի ունեցած միջոցառումներն և հանդիպումները և առանձնացրել սեփական դիտարկումները՝ միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ունեցած վերաբերմունքի, Սփյուռքում հայապահպանման գործընթացի, համագործակցության հնարավոր ուղիների և այլ հարցերի վերաբերյալ:
ԼՂՀ ԱԺ պատգամավորները բանախոսներին առաջադրել են հաղորդումների առանձին կետերին վերաբերող հարցեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր