17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

15 հուլ 2017 19:20

Ընտրեք սիրտը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, ու իմացեք՝ ինչ է սպասվում

 Ընտրեք սիրտը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, ու իմացեք՝ ինչ է սպասվում
Marketium.ru-ն գրում է, որ սիրտն ուժեղ էներգետիկա ունեցող սիմվոլ է։ Կայքն անսովոր թեստ է առաջարկում. ընտրեք սիրտը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և կարդացեք, թե ինչ է նշանակում ընտրությունը։
#1։ Այս սիրտը ձեզ ուրախություն է բերում։ Ձեր խնդիրը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ. հարկավոր է ազատվել տխրությունից և անհանգստությունից։ Մի անհանգստացեք։ Եթե հարաբերություններ ունեք որևէ մեկի հետ, դրանք կարող են ավելի ամուր դառնալ։ Եթե դեռ միայնակ եք, շուտով կարող եք գտնել միակին։
#2։ Այս սիմվոլը վկայում է այն մասին, որ մոտ ժամանակներում ձեզ վառ զգացմունքներ են սպասվում։ Պատճառը կարող է լինել նոր ծանոթությունը կամ սիրելիի անակնկալը։ Պատրաստ եղեք, բացեք ձեր սիրտը։
#3։ Եթե ընտրել եք այս սիրտը, նշանակում է՝ կրքերը եռում են։ Մեծ էներգիա ունեք, որը գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Այդ էներգիան օգտագործեք սեփական նպատակներին հասնելու համար, բայց իմացեք սահմանները։ Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է։
#4։ Այս սիրտն ընտրած կանայք մեծ ու բարի սիրտ ունեն։ Հնարավոր է՝ ժամանակավոր դժվարություններ ունեն։ Մոտ ժամանակներում դրանք կհարթվեն։ Կյանքը նոր գույներ կստանա։
#5։ Այս սրտի ընտրությունը վկայում է այն մասին, որ կյանքում գնահատում եք պարզությունն ու հստակությունը։ Տանել չեք կարողանում ինտրիգները։ Հարգում եք ուժեղ և ուղիղ մարդկանց։ Կյանքի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը խոստանում է ներդաշնակություն բոլոր ոլորտներում։ Ամեն ինչ լավ կլինի։ Կարևորը՝ մի դավաճանեք ինքներդ ձեզ։
#6։ Այս սիրտը ձեզ դեպի դրականը փոփոխություններ կբերի։ Համբերեք։ Ճակատագիրը սիրում է համբերատար մարդկանց, ովքեր չեն հանձնվում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր