19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

15 հուլ 2017 19:35

Կյանքի քսան ոսկե կանոն

 
1. Հայելու սկզբունք: Նախքան ուրիշներին դատելը, հարկավոր է ինքդ քեզ ուշադրություն դարձնել:
2. Ցավի սկզբունք: Վիրավորված մարդն ինքն է ուրիշին վիրավորում:
3. Լավության սկզբունք: Մենք ավելի բարձր մակարդակի ենք հասնում,  երբ սկսում ենք ուրիշներին ավելի լավ վերաբերվել, քան նրանք մեզ:
4. Բումերանգի սկզբունք: Երբ մենք օգնում ենք ուրիշներին, օգնում ենք ինքներս մեզ:
5. Մուրճի սկզբունք: Երբեք մուրճ մի օգտագործիր՝ զրուցակցի ճակատի մոծակը սպանելու համար:
6. Փոխանակման սկզբունք: Մինչեւ մյուսներին իրենց տեղը դնելը, պետք է իրենց տեղում մեզ դնենք:
7. Սովորելու սկզբունք: Յուրաքանչյուրը, ում հանդիպում ենք կյանքում,  պոտենցիալ ունի  մեզ ինչ-որ բան սովորեցնելու:
8. Խարիզմայի սկզբունք: Մարդիկ հետաքրքրություն են դրսեւորում նրանց նկատմամբ, ով իրենցով հետաքրքրվում է:
9. Տասը բալի սկզբունք: Մարդկանց լավագույն հատկությունների նկատմամբ հավատը սովորաբար ստիպում է նրանց դրսեւորել իրենց լավագույն հատկությունները:
10. Առճակատման սկզբունք: Սկզբում հարկավոր է հոգ տանել մարդկանց մասին եւ հետո միայն նրանց հետ առճակատման գնալ:
11. Քարե ժայռի սկզբունք: Վստահությունը ցանկացած փոխհարաբերության հիմքն է:
12. Վերելակի սկզբունք: Փոխհարաբերությունների ընթացքում կարող ենք մարդկանց վեր բարձրացնել կամ իջեցնել:
13. Իրավիճակի սկզբունք: Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար ավելին նշանակի, քան փոխհարաբերությունները:
14. Բոբի սկզբունք: Երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, հիմնական խնդիրը սովորաբար հենց Բոբն է:
15. Մատչելիության սկզբունք: Ինքդ քեզ հետ պարզությունն օգնում է մյուսներին նույնպես մեզ հետ ազատ զգալ:
16. Խրամատի սկզբունք: Երբ պատրաստվում ես մարտի, այնպիսի խրամատ փորիր, որ այնտեղ նաեւ ընկերդ տեղավորվի:
17. Հողագործության սկզբունք: Բոլոր փոխհարաբերությունները պետք է մշակել:
18. Հարյուր տոկոսի սկզբունք: Գտնել 1 տոկոս, որի հետ համաձայն ենք, եւ դրան ուղղել մեր ջանքերի 100 տոկոսը:
19. Համբերության սկզբունք: Ուրիշների հետ ճամփորդելը միշտ ավելի դանդաղ է, քան մենակ:
20. Տոնելու սկզբունք: Փոխհարաբերությունների իսկական ստուգումը ոչ թե նրանում է, թե որքան հավատարիմ ենք ընկերներին, երբ նրանց անհաջողություն են ունենում, այն նրանում, թե որքան ենք ուրախանում, երբ նրանք հաջողության են հասնում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր