Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

17 հուլ 2017 10:00

Հրազդանի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 57-ամյա քաղաքացին մահացել է

 
Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացել է Հրազդանի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 57-ամյա Գրիգոր Մարգարյանը: Այս մասին գրում է  shamshyan.com-ը:
Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը, որը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է եւ աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում՝ որպես փորձաքրեագետ, փախուստի չէր դիմել: Նա օգնել էր վրաերթի ենթարկվածին Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխել, իսկ հետո կատարվածի մասին ահազանգել էր ոստիկանություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սեւակ Դանիելյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ 57-ամյա Գրիգոր Մարգարյանին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր