17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

17 հուլ 2017 15:30

Պաշտոնատար անձի դեմ քրգործ է հարուցվել՝ խոշոր չափի գումարի հափշտակման համար. ՀՔԾ

 Պաշտոնատար անձի դեմ քրգործ է հարուցվել՝ խոշոր չափի գումարի հափշտակման համար. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 ՀՀ դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր