20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

18 հուլ 2017 12:24

10 արտահայտություն, որ տղամարդիկ անում են, երբ դավաճանում են

 
1. «Ինչ է, ինձ դավաճանո՞ւմ ես»։ 
Տղամարդը կարող է ձեզ ստիպել մեղքի զգացում ունենալ, խանդոտ տղամարդու դեր խաղալ, մինչդեռ իրականում ընդամենը թաքցնում է իր անհավատարմությունը: Այդ դեպքում դուք կենտրոնացած կլինեք ձեր սերն ապացուցելու ուղղությամբ եւ համոզելու, որ չեք դավաճանել:
2. «Դու այնպիսին չես, ինչպես քեզ պատկերացնում էի»։
Նա կրկին փորձում է ամեն ինչ ձեզ վրա բարդել: Նա փորձում է ձեզ մեղադրել այն բանում, որ, իբր, խաբել եք իրեն՝ ուրիշ մեկը ձեւանալով: Եվ կրկին դուք շեղվում եք նման պահվածքի իրական պատճառներից:
3. «Ես ինքս կլվանամ իմ հագուստը»։ 
Սա կարող է հաճելի լինել, բայց եթե դա նրան նման չէ, ապա նա, հավանաբար, թաքցնելու բան ունի:
4. «Ես փոքր-ինչ երկար կմնամ գրասենյակում»։ 
Եթե ձեր տղամարդը միշտ աշխատամոլ է եղել, ուրեմն դա կարող է ճիշտ լինել: Բայց եթե աշխատավայրում երկար մնալը տարօրինակ է թվում, հնարավոր է՝ նա սիրուհի ունի:
5. «Չեմ հավատում, որ չես վստահում ինձ: Քո անվստահությունը կարող է փչացնել մեր հարաբերությունները»։ 
Հարաբերությունները փչացնում է անհավատարմությունը, ոչ թե անվստահությունը:
6. «Դու ամեն ինչ հորինում ես»:
Նրան թույլ մի տվեք ձեզ ստիպել մտածել, որ հորինում եք:
7. «Մենք պարզապես ընկերներ ենք»: 
Եթե այդպես է, ուրեմն նրա համար դժվար չի լինի ապացուցել, որ իրենց հարաբերություններն ավելին չեն:
8. «Սա անմեղ ֆլիրտ է/Սա պարզապես նամակագրություն է»: 
Ամեն ինչ հենց սրանից է սկսվում: Եվ արտահայտություններ, որոնք ասվում են արդեն դավաճանության մասին հայտնի դառնալուց հետո:
9. «Ես դեռ սիրում եմ քեզ»: 
Դա կարող է զարմացնել, բայց անհավատարիմ տղամարդկանց մեծ մասն իսկապես շարունակում է սիրել իրենց կանանց:
10. «Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել»: 
Եվ սա նույնպես կարող է ճիշտ լինել: Դավաճանողները հաճախ եսակենտրոն են եւ կենտրոնացած են միայն իրենց ցանկությունների եւ կոնկրետ պահի պահանջմունքների վրա: Նա իսկապես չէր ցանկանում ձեզ ցավ պատճառել, նա պարզապես ցանկանում էր բավարարել իր պահանջները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր