18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

18 հուլ 2017 16:00

Հայաստանը տարբեր երկրների հետ սկսել է ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացը

 Հայաստանը տարբեր երկրների հետ սկսել է ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ: Առավել ակտիվ համագործակցություն է ընթանում Իրանի հետ, և Հայաստանն այս ուղղությամբ հանդես է գալիս, որպես նախաձեռնող և գործընթացի համակարգող կողմ:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Տարբեր երկրների հետ սկսվել ենք ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացները: ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ են ընթանում Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ: Սա լրացուցիչ հնարավորություն է տալու մեր արտադրողներին նվազեցված կամ զրոյացված մաքսատուրքերով արտահանել տվյալ շուկաներ: Այս գործընթացում ներգրավվում են նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ հասկանալու համար նրանց հետաքրքրություններն այս շուկաներում»,- նշեց Ազիզյանը:
Նա հավելեց, որ Չինաստանի հետ իրականացնվում են աշխատանքներ GSP համակարգը ընդլայնելու ուղղությամբ` Հայաստանից առավել հաճախ արտահանվող ապրանքների համար հավելյալ արտոնություններ ստանալու նպատակով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր