18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

18 հուլ 2017 16:45

Երևանում վրացական համարանիշներով «X6»-ով վրաերթի են ենթարկել փաստաբանին

 Երևանում վրացական համարանիշներով «X6»-ով վրաերթի են ենթարկել փաստաբանին
SHAMSHYAN.com-ը գրում է, որ  հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել փաստաբան՝ 29-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հ. Սարգսյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել դեպքի վայրից։
Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք է մեղայականով ներկայացել Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Դնելաձեի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկոյանը և հայտնել, որ Հ. Սարգսյանին վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի ավտոմեքենայով։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր