15:33 - Իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունն այնքան բարձր չէ, որքան հիվանդ մարդու հետ զրուցելիս         15:10 - Տեսանյութ.Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը լրիվ իրավաչափ է      14:50 - Վտանգավոր եմ համարում այն կոչերը, որում Ադրբեջանի պատգամավորները կոչ են անում օր առաջ հարձակվել Հայաստանի վրա    

19 հուլ 2017 16:20

Դրանք կանանց պետք են ավելի, քան ամուսինը

 
1. Իսկական ընկերներ
Ընկերների ոչ թե թիվն է կարեւոր, այլ որակը։ Նույնիսկ ամենաանկախ մարդկանց պետք են մեկ կամ երկու ընկերներ, որոնց կարելի է ապավինել ցանկացած պահի, ցանկացած առիթով։ Եթե դու ունես նման ընկերներ, ընտանեկան դրությունն այլեւս կարեւոր չէ:
2. Սիրելի աշխատանք
Կյանքը չափազանց կարճ է՝ այն տառապանքների վրա վատնելու համար։ Փողը կարեւոր է, բայց եթե սկսում ես ատել աշխատանքդ, երջանիկ չես լինի, նույնիսկ եթե ամուսին ունենաս։ Դու պետք է ունենաս այնպիսի աշխատանք, որը հաճույքով ես անում։ Դա էլ է մեր կյանքն արժեքավոր դարձնում։
3. Ինքնաբավություն
Շատ բան ավելի դյուրին է դառնում, երբ կողքիդ ինչ-որ մեկը կա: Սակայն չկա ավելի ոգեշնչող բան, քան այն վստահությունը, որ դու ինքդ կարող ես ամեն ինչ հաղթահարել։ Ինքնաբավությունը գալիս է ժամանակի ընթացքում, բայց հենց այն ձեռք ես բերում, այլեւս երբեք կախում չես ունենում մեկ այլ մարդուց։
4. Ֆինանսական անկախություն
Յուրահատուկ բավականություն է, երբ գիտես, որ կարող ես վճարել այն ամենի համար, ինչ սիրտդ կուզենա: Ու դա կյանքում կարեւոր գործոն է։
5. Նախասիրություններ ու հոբբի
Նույնիսկ եթե սիրում ես աշխատանքդ, համոզվիր, որ քո արած մնացյալ բաներն էլ են քեզ հաճույք պատճառում։ Յուրաքանչյուր մարդու էլ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հանգստանալ, գտիր հանգստի քո տարբերակը՝ որեւէ մարզաձեւ, ձեռագործություն, ճամփորդություն։ Ունենալ այն, ինչ քեզ իրոք դուր է գալիս՝ շատ ավելի կարեւոր է, քան ամուսնացած լինելը։ 
6. Սեփական արժանապատվության ուժեղ զգացում
Երբ հստակ գիտես, թե ինչի ես արժանի, այլեւս դրանից քչով չես բավարարվի։ Շատ ժամանակ ու ջանք է պետք՝ հասկանալու համար, թե որքանով ես գնահատում ինքդ քեզ։ Բայց եթե դու չանես դա, ապա մի անգամ կարթնանաս ու կհասկանաս, թե ինչքան ժամանակ ու ջանք ես ծախսել սխալ մարդկանց ու սխալ բաների վրա։ Սեփական արժանապատվության զգացումը երաշխիք է, որ թե կյանքում, թե սիրային հարցերում դու կստանաս այն, ինչ ուզում ես, ու ինչին արժանի ես։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր