15:10 - Տեսանյութ.Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը լրիվ իրավաչափ է         14:50 - Վտանգավոր եմ համարում այն կոչերը, որում Ադրբեջանի պատգամավորները կոչ են անում օր առաջ հարձակվել Հայաստանի վրա      14:29 - Տեսանյութ.Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանի արձագանքը    

19 հուլ 2017 17:25

Լավագույն միջոցները՝ աչքերի տակ առաջացած սև պարկերից ազատվելու համար

 Լավագույն միջոցները՝ աչքերի տակ առաջացած սև պարկերից ազատվելու համար
Fithacker.ru-ն գրում է, որ մարդկանց մի խումբ առավել հակված է աչքերի տակ սև պարկերի և այտուցների առաջացմանը: Հոգնածությունը, անբավարար քանակով քունը և սթրեսն ամենատարածված գործոններից են, որոնք նպաստում են այս երևույթների առաջացմանը: Ժամանակի ընթացքում այս հատվածում ճարպ և հեղուկ է կուտակվում, ինչը հանգեցնում է բորբոքման. Արդյունքում՝ սև շրջանակներն ավելի նկատելի են դառնում:
Գոյություն ունեն նաև այլ գործոններ, որոնք կարող են նպաստել այս խնդրի առաջացմանը՝ գենետիկ նախատրամադրվածություն, ալերգիա, որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն: Շատ կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ վաղ շրջանում չբուժելու դեպքում դրանք հետագայում ստիպված կլինեք հեռացնել վիրահատական ճանապարհով: Կան մի խումբ միջոցներ, որոնք կարող են օգնել բուժման գործում: Այս գործում օգնության են հասնում նաև բնական միջոցները, որոնց օգտագործումն անվնաս է և կողմնակի ազդեցություն չի ունենում:
1. Կարտոֆիլ: Կարտոֆիլի օսլան սպիտակեցնող հատկություն ունի: Այս բանջարեղենը նաև մեծ քանակով ջուր է պարունակում և կարող է խոնավեցնել մաշկը ու պայքարել բորբոքման դեմ: Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու համար հարկավոր է կարտոֆիլը կտրել, 10 րոպեով դնել սառնարանը: Հանելուց հետո դրեք կոպերին, թողեք 15 րոպե:
2. Վարունգ: Վարունգը հակաբորբոքային հատկություններ ունի և օգտակար է տեղային օգտագործման դեպքում: Պարզապես հարկավոր է կտրել վարունգը, դնել աչքերին, մինչև դրանք տաքանան: Տաքանալուց հետո վարունգը փոխարինեք նորով: Կրկնեք սա 20 րոպեի ընթացքում:
3. Կանաչ թեյ: Կանաչ թեյը կարող է օգնել կանխարգելել հեղուկի կուտակումը, բորբոքումը, օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 բաժակ կանաչ թեյ խմել: Կարող եք նաև կանաչ թեյ պատրաստել, սառելուց հետո քսել աչքերին:
4. Կովի և այծի կաթ: Հարկավոր է կաթը դնել սառնարանը: Երբ այն սառչի, բամբակը թրջեք դրանով, դրեք կոպերին: Թողեք 15 րոպե, լվացեք սառը ջրով:
5. Խնձոր: Հարկավոր է խնձորը դնել սառնարանը, ապա մանրացնել այն, խառնել 1 ճաշի գդալ վարսակի հետ՝ խիտ պաստա ստանալու համար: Քսեք դեմքին, թողեք 15 րոպե: Լվացեք սառը ջրով: Խնձորը մկանները հանգստացնող հատկություն ունի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր