15:10 - Տեսանյութ.Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը լրիվ իրավաչափ է         14:50 - Վտանգավոր եմ համարում այն կոչերը, որում Ադրբեջանի պատգամավորները կոչ են անում օր առաջ հարձակվել Հայաստանի վրա      14:29 - Տեսանյութ.Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանի արձագանքը    

19 հուլ 2017 17:35

Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց

 Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց
Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց, և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները: Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականների մեծ մասը բացել էր իրենց տաղավարները և շարունակում էր ապրանքների վաճառքը, սակայն, ավելի ուշ ապամոնտաժող հատուկ տեխնիկա մտցվեց այդ տարածք և առևտրականները ստիպված եղան հավաքել իրենց ապրանքները:
Հուլիսի 19-ի առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել փողոցում ապամոնտաժում իրականացնել: Առևտրականները նշում էին, որ իրենց ապրուստի միջոցն առևտուրն է: Նրանց առաջարկ էր եղել այլ տոնավաճառներ տեղափոխվելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են:
Առևտրականների մի մասը մինչև 2018 թվականի հունվար ժամանակ էր խնդրում, որ կարողանա իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ, Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին և այն պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ քաղաքապետարանում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր