11:57 - Քաջարանի բնակչին առեւանգելու գործով 3 անձ կալանավորվել է. 4 հոգով տարել են, կրակել են ոտքերին, ծեծել         11:36 - ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին      11:15 - Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը` այլ հիվանդությունից    

19 հուլ 2017 18:15

Սանկցիաներ՝ «Սասնա ծռերի» փաստաբանների նկատմամբ

 Սանկցիաներ՝ «Սասնա ծռերի» փաստաբանների նկատմամբ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց «Սասնա ծռեր» խմբի գործով 9 փաստաբանների նկատմամբ:
Քիչ առաջ դատավորը հրապարակեց իր որոշումը, որով սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած 9 փաստաբանների՝ Ինեսսա Պետրոսյանի, Դավիթ Գյուրջյանի, Աննա Ջուվանովայի, Երվանդ Վարոսյանի, Հրանտ Գևորգյանի, Արա Ղարագյոզյանի, Տիգրան Հայրապետյանի, Արմինե Ֆանյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հաջորդը նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր