16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին         15:53 - «Ավակովը սատանա է», «Ո՛չ ոստիկանական պետությանը».բողոքի ակցիա՝ՆԳ նախարար Արսեն Ավակովի հեռացման պահանջով      15:33 - Իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունն այնքան բարձր չէ, որքան հիվանդ մարդու հետ զրուցելիս    

19 հուլ 2017 20:06

Նոր տիպի պետության և նոր տիպի տնտեսության մոդելի խտանյութը

Իրար դեմ սոցիալական մոդելից, իրար հետ սոցիալական մոդելի
       Հայտնի է, որ ամեն գործ սկսելու և նորմալ ավարտելու համար, պետք է ունենալ 6 նորմալ բան՝ ծրագիր, կատարող, միջոցներ, հսկողներ, պատժողներ, եթե  խաբեություն լինի և 6-րդ՝ տարակարծությունները հղկելու  ճշմարիտը գտնելու, միասին մտածելու մեթոդ (ԿՄԳ), որը առկա է: Գործը սկսելու համար, ստեղծվում է նախաձեռնողների խումբ, 63տ. բարձր, որոնք հետագայում ղեկավար պոստերում չեն կարող լինել: Կամ գտնել այլ տարբերակ. Նրանք ներկայացնում են իշխանապետությունից ժողովրդապետության և նոր տնտեսության՝ ժողովրդաշինության անցնելու գաղափարի էությունը և հետևում կառույցների ձևավորմանը մինչև վերջ: Ակտիվ մարդիկ գրանցվելով ստեղծում են ժողովրդական հսկողության պալատներ, ըստ մարզերի և կենտրոնակահը Երևանում, իր նախագահով, տեղակալով: Ընդհանրապես բոլոր կադրերը ինքնաառաջադրվում են, որոնց  համապատասխանությունը որոշվում է ըստ հոգեբանական անձնագրի, գիտելիքների, փորձի և վիճակահանության: Ըստ դրա միշտ մաղվելու են կատարողները: Ժողովրդի վերջնական խոսքի իրավունքը  3 տարին մեկ գագաթնաժողովն է, իսկ նրանց միջև ընկած հատվածում, պետական ապարատը, հատկապես հսկողները: Նրանց  անվանենք  երդվյալ նվիրյալների ինստիտուտ (ԵՆԻ),   61 հոգի, իրենց  11 հոգանոց խորհրդով, հերթագայվող նախագահով: Խորհրդի անդամները լինելու են պետական գլխ. կառույցների ազատ դիտորդներ: Նրանք իրար հետ աշխատելու են թափանցիկ, այսինքն ամեն մեկը պարտավոր է իմանալ ինչ է անում իր կողքինը և լինելու են բաց, խմբավորված ժողովրդի առջև: Նրանք և մյուս առաջին դեմքերը երդվում են պետության ոսկե կանոնի առջև, որ եթե չարաշահեն իրենց դիրքը, ի վնաս ժողովրդի, ապա համաձայն են ապրելու մինչև կյանքի վերջը հասարակական որևէ վայրում դրված վանդակաճաղերի հետևում:

 

Այնուհետև ԵՆԻ-ն և նախաձեռնողները  ձևավորում են պետության ուղեղը, որը կազմելու է ըստ ազգային գաղափարախոսության երկրի զարգացման եռաշերտ ծրագիրը, որը գործելու է ժողովրդի  քվեն ստանալուց հետո: Հաշվի է առնվելու երկրի ունեցածը և պահանջները, պետության զարգացման չափորոշիչները, ըստ ժամանակացուցային աճի գրաֆիկի: Ժողովուրդը պետք է իմանա իր կեցության մակարդակը, ըստ գրաֆիկի, որը հսկելու է ԵՆԻ-ն: ՈՒղեղին կից ստեղծվելու է բանկ 2 մասից: Առաջինը ժողովրդի սոցիալ պրոբլեմների և առաջարկությունների համար,  երկրորդը՝ գիտության, տնտեսության զարգացմանը միտված խնդիրների, քանի որ երկուսն էլ պետության չափորոշիչներից են: Պետությունը ոչ միայն նպաստելու է գիտության, գյուտարարության լայնամաշտաբ զարգացմանը, այլև նրա իրավական պաշտպանությանը և առևտրայնացմանը: Գիտնականների վարկանիշը կբխի այդ բանկի խնդիրների լուծումից: Հետաքրքիր գյուտերը կնդունվեն նաև արտերկրից: ՈՒղեղի և նախաձեռնողների աջակցությամբ հաջորդաբար կձևավորվեն սահմանադրական դատարանը նախագահով, իրավական համակարգը գլխավոր դատախազով և գործադիր մարմինը նախագահով: Բոլոր առաջին դեմքերը, չեն հասնի ոսկե կանոնին, քանի որ նվիրյալները ամեն օր հետևում են ծրագրի կատարմանը և ամեն շեղում անմիջապես շտկվում է: Սրանով հնարավոր կլինի իրագործել սահմանադրության առաջին կետի պահանջը: 

 

Այժմ ժողովրդաշինության, կամ ավելի ճիշտ ազնվացնող տնտեսության կայացման  մասին: Ստեղծվում են ըստ աշխատանքային ոլորտների կոլեկտիվներ նոր սկզբունքով (7 պոստուլատներ), ըստ որի վերանում է շահագործումը, մարդը աշխատում է իր սիրած գործով, պատվի է արժանանում ըստ մարդկային և մտաունակային արժեքների, անընդհատ հղկվելով: Այսինքն վերանում է կոնֆլիկտային (գործատու և աշխատող) տնտեսություն եզրույթը: Ծնվող բարիքները արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով,  բոլոր պահանջմունքները  բավարարվելու  են խորհրդատվական, վերլուծական փոխհամաձայնեցված ձևով հորիզոնական կապ կոնկրետ արտադրողների հետ, այն կնպաստի միայն որակով ապրանքների գնմանը, փոխանակմանը: Քանի որ ամեն մարդ չի կարող ամեն հարցում ճիշտ լինել,  հետևաբար, ԿԳՄ-ն կգտնի ճիշտը և կկիրառի այդ ճիշտը, թե համայնքի, թե պետական կառավարման համար: Քանի որ  ապրելու և աշխատելու բոլոր հարցերը մասնագիտական մակարդակով լուծվում են, ապա  վարձատրվելու  կարիք, գրեթե չի լինելու և սեփականության ձևն էլ լինելու է ընդհանուր: Բոլորը ապրելու են նույն խելամիտ շենքում, աշխատավայրին կից: Մի խոսքով ապրելու, աշխատելու,  ինքնադրսևորվելու  համար կլինեն բոլոր պայմանները, կպահանջվի բարեխիղճ, ոգևորիչ ակտիվացնող աշխատանք, ընդհանուր շահույթի հաշվին, ընդլայնվելու նպատակով: Պետությունը նախապես հրապարակում է  ՀՀ տարածքում ապրողների տարիքասեռային քանակը և նրանց պահանջների տեսականին ըստ ծավալների և ռեգիոնների, որպեսզի կոլեկտիվները իմանան,  ինչից  ինչքանի կարիք կա, որ այդքան արտադրեն: Ապրանքների որակը, գինը (30%)  կշահի, եթե ներդրվի ապրանքափոխանակությունը,  արդյունքում  կվերանան  խանութները,  ստրեսածին գովազդները: Արտաքին շուկաների, պայմանագրերի հարցը լուծում է պետությունը: Սոցիալական և հանրային  խնդիրները  լուծելու համար, վաղուց արդեն արտերկրում սկսվել է  սոցիալական համայնքային   շարժումներ՝ կիբուցիներ, սոցիալական ձեռներեցություն և այլ տեսակներ, նույնիսկ դիֆերենցիալ, ինտեգրալ հաշվումներով: Այս առաջարկը մեր ազգային տարբերակն է: 

Մարդը
Լինել սուրբ ու սիրելի, թէ սատանա գարշելի,
Որոշում է մարդն ինքը, առանց վախի կապանքի,
Այդ թվում և քաջարի, նախԱգահը հայերի:

 

Վլադիկ Գալստյան


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր