12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան         12:50 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

20 հուլ 2017 15:04

Նիստերի դահլիճ բերվեցին 16 ամբաստանյալները. պաշտպանները պահանջում են հետաձգել նիստը

 Նիստերի դահլիճ բերվեցին 16 ամբաստանյալները. պաշտպանները պահանջում են հետաձգել նիստըԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ վերսկսվեց «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը: Ընդմիջումից հետո դատարան են բերվել դատարանի դահլիճից հեռացված 16 ամբաստանյալները: Դահլիճում ներկա պաշտպանները պնդումե ն, որ դատարանը նիստը հետաձգի, քանի որ ամբաստանյալներից ոչ բոլորի պաշտպաններն են ներկա:
Նշենք, որ դատարանը 18 ամբաստանյալներից 16-ի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել, դատավորն այսօր բավարարել է պաշտպանենրի միջնորդությունը եւ նրանց բերել դատարան:
Նշենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղիէ  ունենալու «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը. այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր