17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

20 հուլ 2017 15:23

Նոր նշանակումներ դատախազությունում

 Նոր նշանակումներ դատախազությունումՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա՝ հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝
• Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից:
• Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
• Արդարադատության երրորդ դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Միքայելի Վեքիլյանը նշանակվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից:
• Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Ալֆրեդի Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:
• Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երեւանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
• Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Ռոբերտի Անտոնյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր