17:16 - Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել         17:15 - Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը      16:55 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել    

21 հուլ 2017 16:00

Կնոջ 5 տեսակ, որոնք մենակ են մնում

 
Ամուսնացած տղամարդու սիրուհի
Մեզանում ընդունված է միայնակ կնոջ մասին խոսել որպես դժբախտ գառնուկի: Մինչդեռ հաճախ նման գառնուկները հենց ամենահայտնի գայլուհիներն են: Եվ եթե կինն ամուսին չունի, սա ամենեւին չի նշանակում, որ նրա կյանքում տղամարդ չկա: Հաճախ խոսքը վերաբերում է այն կանանց, որոնք գիտակցաբար են ընտրում ազդեցիկ եւ հարուստ հովանավորի սիրուհու դերը: Նման հարաբերությունների ազդարարումն ընդունված չէ: Ահա եւ կստացվի, որ տարաբախտների վիճակագրությունը կհամալրեն... իրենց կյանքը շատ լավ դասավորածները:
Կարիերայի հետ ամուսնացած
Փորձեք 25-ից մինչեւ 50 տարեկան կանանց հարցնել՝ նրանց պե՞տք է այնպիսի ամուսին, որը 10 անգամ պակաս կվաստակի: Համոզված եմ, որ այս դեպքում 70 տոկոսը նման հնարավոր ամուսնությունը գրողի ծոցը կուղարկի: «Իսկ ինչի՞ համար է նման տղամարդն ինձ պետք»,- օրինաչափորեն կհարցնեն նրանք:
Գրեթե այդպես է մտածում կանանց ոչ մեծ տոկոսը, որոնք կարիերայի սանդուղքով որոշակի թռիչքի են հասել: Նա, այսպես թե այնպես, ամեն ինչ ունի, էլ ամուսինն ինչ է անում: Համապատասխան եկամուտներով տղամարդու համար կծուլանան մրցակցել, նաեւ ժամանակ չունեն, իսկ մյուսներն առանց ՔԿԱԳԳ-ի (ԶԱԳՍ) էլ մահճակալը կհերկեն:
Ազատ ժամանակ չկա
Համացանցում հիմա շատ նորաձեւ է «ռեսուրսների զբաղվածության» տեսությունը: Իբր, եթե կինը սեր չունի, նշանակում է իմիջի ռեսուրսը զբաղված չէ: Պարզ ասած՝ նա վտանգավոր է: Կամ էլ սիրո ռեսուրսը զբաղված չէ: Նա, իբր, այնպես չի սիրախաղ անում:
Իսկ իրականում մեծ թվով կանանց եմ ճանաչում, որոնց ազատ ժամանակի ռեսուրսը տափակ ձեւով զբաղված չէ: Եթե կինն աշխատում է, ավելին՝ ղեկավար պաշտոնում, դեռ 2 փոքր երեխա էլ ունի եւ ամուսնալուծված է, ապա ե՞րբ սեր կառուցի: Դե թեկուզ ֆիզիկապես, ե՞րբ: Այստեղ դեռեւս պետք է հասցնել մազերը լվանալ, իսկ դուք ասում եք՝ իմիջ, իմիջ…
Աշտարակում փակված արքայադուստր
Կարծես քննեցինք նրանց, որոնք այս կամ այն չափով կամավոր կամ հանգամանքների բերումով են միայնակ: Այժմ եկեք խոսենք նրանց մասին, որոնք, հնարավոր է, կցանկանային զույգ գտնել, սակայն չի ստացվում: Օրինակ՝ աշտարակում փակված արքայադստեր մասին:
Սա այն աղջիկն է, իսկ ապագայում տիկինը, որն իրեն այնպիսի պատերով է շրջափակել, որ ոչ մի ասպետ չի կարողանա հաղթահարել: Ինչո՞վ է սա պատճառաբանված: Իր բարձր ինքնագնահատականով: Ինձ ոչ մեկն արժանի չէ, նախ ձգտիր հասնել:
Աղջկա սեփական բարձր արժեքի նման պատկերացումը սովորաբար կեղծ է: Հաճախ դրան աջակցում են նաեւ ծնողները, եւ այդ դեպքում ընդհանրապես լույսը կարելի է մարել: Ամրոցը կանգնած է՝ պաշտպանության նախապատրաստվելով: Սակայն ոչ մեկը նույնիսկ չի փորձում այն պաշարել:
Պառաված օրիորդ
Իրականում դասական պառաված օրիորդը, այսինքն՝ կինը, որը երբեք ամուսնացած չի եղել եւ իր կյանքում սեռական հարաբերություն չի ունեցել, բավականին հազվագյուտ երեւույթ է: Ես կասեի՝ յուրահատուկ: Սակայն նման կանայք կան:
Այս տիկնայք, որպես կանոն, «հին կոփում» ունեն, դաստիարակվել են ԽՍՀՄ օրոք եւ որոշել են առանց սիրո համբույր չնվիրել: Եթե աղջկան բավականին երկար ժամանակ սեր չի հանդիպել, ապա առաջանում է «հետվերադարձ չկատարելու» ինչ-որ «կետ»: Չի եղել տղամարդ, դե ուրեմն պետք էլ չի:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր