19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

21 հուլ 2017 15:45

Արցախի կառավարությունն այս տարի 169 մլն դրամի ծառայողական մեքենաներ է ձեռք բերել

 Արցախի կառավարությունն այս տարի 169 մլն դրամի ծառայողական մեքենաներ է ձեռք բերել
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հրապարակել է 2017 թ-ի ընթացքում պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների մասին տեղեկություն, ըստ որի՝ Արցախի կառավարությունը շուրջ 169 միլիոն դրամի նոր ծախսեր է կատարել ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար:
Ըստ տեղեկության՝ ԱՀ էկոնոմիկայի նախարարության համար բյուջեի պահուստային միջոցներից 15,9 մլն դրամ է հատկացվել մեկ «Nissan XTrail 2.51» մակնիշի ավտոմեքենա գնելու նպատակով: Նույն գումարի չափով մեկական ավտոմեքենաներ գնվել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ արդարադատության նախարարության համար:
Արցախ ոստիկանության համար «Toyota Fortuner 2.7 GAS» մակնիշի 3 ավտոմեքենա է գնվել՝ 48 մլն դրամ արժողությամբ, և «Toyota Corolla 1.7 GAS» մակնիշի 2 մեքենա՝ 19 մլն դրամի:
Ազգային ժողովի համար գնվել է «Toyota LC 200 4.6 GAS» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքն է 33, 920 մլն դրամ:
5, 5 մլն դրամով ԱՀ քաղաքաշինության նախարարության համար գնվել է մեկ « Chevrolet Niva 212300» մակնիշի ավտոմեքենա: Քաշաթաղի շրջանի համար 14,5 մլն դրամով գնվել է մեկ «PAZ 32053» մակնիշի մեքենա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր