13:47 - Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ,հետո՝ աշխատավարձերի բարձրացում         13:25 - Նորածին երեխային, որի պոչուկին հենց իր չափով ուռուցք կար՝ հաջողվեց փրկել      13:03 - Ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներ    

21 հուլ 2017 16:30

Հինգ նշան, որ քո ինքնագնահատականը «կոտրել են»

 
Քեզ ասում են, թե ինչ պետք է անես
Իրականում համատարած վերահսկողության մեջ որեւէ դրական բան չկա։ Դու հասուն մարդ ես ու հաստատ կկարողանաս ինքնուրույն հասկանալ, թե ինչ պետք է ուտես կամ խմես, ում հետ խմես, ինչպես ծախսես գումարդ ու ինչպես հագնվես։ Բայց մշտապես հետեւելով նրա արժեքավոր խորհուրդներին, դու կվերածվես նորածնի, որը առանց հսկողության հաստատ պատառաքաղն աչքը կմտցնի կամ կխեղդվի մանրաձավարով ափսեի մեջ։
Դու ես պատասխանատու զուգընկերոջդ տրամադրության համար
Իրականում այդպես չէ։ Սեփական վատ տրամադրության համար ուրիշին մեղադրելը դիմացինի ինքնագնահատականը նվազեցնելու եւ նրան կառավարելի դարձնելու միջոց է։
Եթե քո ինքնագնահատականը դեռ վերջնականապես կործանված չէ, շուտով դու կհասկանաս, որ պատճառը ոչ թե դու ես, այլ հանգամանքները։ Իսկ եթե կարծում ես, թե իսկապես դու ես մեղավոր, ուրեմն ինքնագնահատականդ արդեն իսկ տուժել է։ 
Դու զգում ես, որ պետք է փոխվես
Հակառակ դեպքում նա կլքի քեզ։ Նրա կողքին լինելուն արժանանալու համար դու պետք է ավելի հանգիստ լինես, սիրես վոլեյբոլ, 5 կգ նիհարես, սովորես պոկեր խաղալ ու դադարես վիճել քաղաքականության մասին։
Շատ դժվար է ապրել՝ հասկանալով, որ դու չես համապատասխանում այն ոսկյա չափորոշիչներին, որոնք քո զուգընկերն է սահմանել։ Առավել եւս որ այդ չափորոշիչները շինծու են։ Չէ՞ որ նա քեզ հետ սկսել է հանդիպել՝ իմանալով, որ վոյելբոլից ոչինչ չես հասկանում։
Դու չես դիմանում բաժանումներին
Դա կարելի է հասկանալ, եթե դուք նոր եք սկսել հանդիպել։ Բայց փորձառու զույգերի համար դա, մեղմ ասած, տարօրինակ է։ Նա նոր է մեկնել գործուղման, իսկ դու արդեն տեղդ չես գտնում, սարսափելի բաներ ես պատկերացնում՝ գնացքի վթարից սկսած մինչեւ անծանոթ գեղեցկուհի։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ քո աշխարհը սկսել է սահմանափակվել նրանով ու դու նրա բացակայությամբ պարզապես այլ անելիք չունես։
Դու ընտրում ես բառերդ
Այն էլ այնքան մանրակրկիտ, որ դիվանագետներին է վայել։ Քանի որ գիտես՝ փոքրագույն վրիպակ ձեւակերպման մեջ ու քեզ վրա կծիծաղեն կամ կվիրավորվեն ու կզայրանան։ Վաղ թե ուշ դու առհասարակ կսկսես չխոսել, քանի որ նոն-ստոպ ռեժիմով խոսքդ վերահսկելը պարզապես անհնար է։ Ըստ էության՝ դու նրան իրավունք եք տալիս որոշել, թե քեզ ինչ ու ինչպես է թույլատրված ասել։ Դե՝ իսկ ո՞ւր մնաց քո համարժեք ինքնագնահատականը։ Այն պարզապես չկա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր