19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

21 հուլ 2017 17:35

Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի

 
Խոյեր
Ձեր սիրտը կոտրվում է, երբ ինչ-որ մեկը փորձում է կառավարել Ձեզ, երբ նա փորձում է Ձեզ հետ պահել որևէ հնարավորությունից։ Ձեր սիրտը կոտրվում է նաև, երբ Դուք մեկի կողքին եք, ով չի կարողանում ընդունել այն փաստը, որ Դուք փնտրում եք արկածներ, ու չի ուզում միանալ դրանց։
Ցուլ
Ձեր սիրտը կոտրվում է, երբ մարդիկ հիասթափեցնում են Ձեզ, երբ որևէ մեկը խախտում է իր խոստումը, որը, Դուք մտածում էիք, պահելու է։ Դուք հեշտությամբ չեք վստահում մարդկանց, ու դա է պատճառը, որ շատ ծանր եք տանում, երբ նրանք չեն արդարացնում իրենց։ Ձեր սիրտը կոտրողը հիասթափությունն է։
Երկվորյակ
Ձեր սիրտը կոտրվում է, երբ հարաբերությունները կորցնում են այն կայծը, որ ունեին սկզբում։ Ձեզ ոչ թե ֆիզիկական, այլ էմոցիոնալ սեր է պետք, ու երբ հարաբերություններում կորչում է բալանսն այդ երկուսի միջև, Դուք կոտրվում եք։
Խեցգետին
Ձեր սիրտը կոտրվում է, երբ Ձեր զգացմունքներն ու էմոցիաները ՆՐԱ հանդեպ դառնում են չափից շատ։ Դուք զգայուն եք ու ամեն ինչ խորն եք ընդունում։
Առյուծ
Ձեր սիրտը կոտրվում է, երբ ՆՐԱ անպաշտպանությունը հանկարծ ստիպում է նրան լիովին կախված լինել Ձեզնից։ Դուք էներգիայով լի եք, գրեթե միշտ ուրախ, հասնում եք հաջողությունների, ու երբ Ձեր սիրելիի անպաշտպանությունը պատճառ է դառնում, որ նա խանդի կամ փորձի կառավարել Ձեզ, Դուք հասկանում եք, որ նա ճիշտ մարդ չէ Ձեզ համար։ Ձեզ այնպիսի զուգընկեր է պետք, ով  ուժեղ է ու գիտի ինչպես իր գլխի ճարը տեսնել։
Կույս
Ձեր սիրտը կոտրվում է, երբ Ձեր զուգընկերը լքում է Ձեզ, քանի որ Դուք չեք թողել նրան սիրել Ձեզ։ Դուք ինքներդ եք կործանում Ձեր հարաբերությունները՝ մտածելով, թե Դուք լավը չեք, Ձեզ հնարավոր չէ սիրել։ Կարելի է ասել՝ Դուք ինքներդ եք կոտրում Ձեր սիրտը։
Կշեռք

Ձեր սիրտը կոտրվում է, երբ Դուք տալիս եք ավելի շատ սեր, քան ստանում եք։ Դուք արդարամիտ եք, կարեկցող, Ձեզ հեշտ է սիրել։ Այդ պատճառով էլ երբ ինչ-որ մեկը չի տալիս Ձեզ այն սերը, որին արժանի եք, Դուք կարծում եք, որ խնդիրը Ձեր մեջ է, երբ իրականում Դուք ընդհանրապես մեղավոր չեք։ Ձեր սիրտը կոտրվում է, երբ Դու սիրահարվում եք մեկին, ով պատրաստ չէ սիրել Ձեզ այնպես, ինչպես Դուք ուզում եք սիրված լինել։
Կարիճ
Ձեր սիրտը կոտրվում է, երբ մարդիկ շատ շուտ են հեռանում։ Դուք դրսից շատ ուժեղ ու փակ եք թվում, բայց Ձեր ներսում բարի ու փափուկ կենդանի է նստած։ Ձեզ պետք է մեկը, ով կմնա Ձեզ հետ այնքան ժամանակ, մինչև կկոտրի այդ արտաքին շերտը։ Հոգու խորքում Դուք գիտեք, որ միայնակ էլ կարող եք տանել ամեն ինչ, բայց բանն այն է, որ չեք ուզում։
Աղեղնավոր
Ձեր սիրտը կոտրվում է, երբ այն մեկը, ում հետ հանդիպում եք, չի թողնում իր կյանքն ու ճանապարհորդում Ձեզ հետ։ Ոչ բոլորն ունեն նույն արկածախնդիր ոգին, ինչ Դուք։ Ձեր սիրտը կոտրվում է, երբ Դուք չեք կարողանում գտնել մեկին, ով սիրում ու փնտրում է փոփոխություններ այնքան, որքան Դուք։
Այծեղջյուր
Ձեր սիրտը կոտրվում է, երբ մարդիկ Ձեզ հետ հարաբերությունները լուրջ չեն ընդունում։ Դուք հանդիպում եք ոչ թե պարզապես զվարճանալու համար, այլ նրա հետ Ձեր կյանքը կիսելու։ Պարտադիր չէ, որ մտածեք ամուսնության կամ երեխաների մասին, բայց ամեն դեպքում Դուք ուզում եք լուրջ, առողջ, սիրառատ հարաբերություններ։ Ձեզ համար սերը խաղ չէ, ու Ձեր սիրտը կոտրվում է, երբ մարդիկ նույն կերպ չեն վերաբերվում հարաբերություններին, ինչ Դուք։
Ջրհոս
Ձեր սիրտը կոտրվում է, երբ Ձեր զուգընկերը Ձեզ ներս չի թողնում։ Դուք խորը և ինտելեկտուալ անհատականություն եք ու ուզում եք իմանալ՝ ինչպիսին է ՆԱ իրականում։ Երբ այն մեկը, ում հետ հանդիպում եք, փակ է ու չի թողնում տեսնել նրա ներաշխարհը, Դուք չգիտեք՝ ինչպես հանդուրժել դա։ Ձեզ պետք է մեկը, ով կթողնի բացահայտել իր մասին ամեն բան։
Ձկներ
Ձեր սիրտը կոտրվում է, երբ Դուք զգում եք, որ ոչ մեկը չի հասկանում Ձեզ։ Դուք շատ էմոցիաներ ունեք ու ուզում եք արտահայտել դրանք կրեատիվ եղանակներով, բայց ոչ բոլորն են գնահատում Ձեր սրտի արվեստը։ Գտեք մեկին, ով հնարավոր է չհասկանա Ձեր բոլոր էմոցիաները, սակայն միշտ պատրաստ է ընդունել դրանք ու գնահատում է Ձեր տեսակը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր