18:08 - Դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով 40 երեխա է հոսպիտալացվել         17:50 - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ      17:35 - Տեխնիկայի զարգացումը Լենա Նազարյանին չի հասել    

22 հուլ 2017 14:50

Իրենց գնահատող կանայք հարաբերություններում անում են հետեւյալ չորս բաները

 
1. Վստահ կինը չի վերլուծում՝ ինքը դուր գալի՞ս է տղամարդուն, թե՞ ոչ: Նա կարծում է, որ դուր է գալիս։ Բարձր ինքնագնահատականով մարդիկ հավատում են, որ արժանի են սիրո եւ չեն կասկածում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան զգում է իրենց հանդեպ։ Նրանք գիտեն իրենց արժեքը ու հավատում են, որ ճիշտ տղամարդիկ նույնպես կնկատեն դա։ Դրա համար էլ նման կանայք վստահ են, որ դուր են գալիս տղամարդուն ու կարող են առանց վախի ու կասկածների վայելել հարաբերությունները։
2. Վստահ մարդիկ գիտակցում են, որ եթե հարաբերությունները չեն ստացվել, ուրեմն այդպես էր պետք։ Եվ դրա պատճառն այն չէ, որ իրենք են ինչ-որ սխալ բան արել։ Այլ այն, որ ոչ բոլոր մարդիկ են համապատասխանում իրար, ու երբեմն երկու մարդիկ պարզապես անհամատեղելի են։ Դա չի նշանակում, որ նրանցից որեւէ մեկը վատն է, պարզապես այդպես պատահում է։ Վստահ կինը երբեք իրեն չի վերագրում, երբ տղամարդը չի ուզում շարունակել հարաբերությունները։
3. Վստահ կանայք առողջ սահմաններ են գծում։ Բարձր ինքնագնահատականն ու առողջ անձնական սահմանները միշտ ուղեկցում են իրար։ Դա նշանակում է, որ կինն իր պահանջներն ու զգացմունքները առաջնահերթ է համարում ու պատասխանատվություն չի ստանձնում ուրիշի պահանջների ու զգացմունքների համար։ Վստահ կինը գիտի, թե հարաբերություններում ինչը կընդունի, իսկ ինչը՝ ոչ, կամ ինչը թույլ կտա, իսկ ինչը՝ ոչ։ Նա կվարվի այնպես, ինչպես ուզում է ու անհրաժեշտ է համարում։ Տղամարդը նրան կամ կընդունի այդպիսին, կամ նրանք միասին լինել չեն կարող։ Առողջ սահմաններ գծող կինը կշարունակի իր կյանքը, նախասիրությունները, ընկերների հետ շփումները եւ երբեք չի հրաժարվի դրանցից հանուն հարաբերությունների։
4. Վստահ կանայք վստահում են իրենց ու իրենց որոշումներին։ Նրանք կարող են ինքնուրույն որոշում կայացնել ու պատրաստ են դիմանալ դրա հետեւանքներին։ Բարձր ինքնագնահատականով մարդիկ չեն կասկածում իրենց արարքներին, նրանք պարզապես անում են այն, ինչ զգում են։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր