18:08 - Դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով 40 երեխա է հոսպիտալացվել         17:50 - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ      17:35 - Տեխնիկայի զարգացումը Լենա Նազարյանին չի հասել    

22 հուլ 2017 15:20

Ով է Կապանում երեխային մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը

 
Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում հուլիսի 21-ին 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է: Երեխային վրաերթի  ենթարկելու մեջ կասկածվողը Կապան քաղաքի 26-ամյա բնակիչ Նարեկ Օհանյանն է։
Shamshyan.com-ը գրում է, որ  նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին է: Նա վրաերթի ենթարկելուց հետո 8-ամյա  երեխային թողել է անօգնական ու դիմել փախուստի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 21-ին, ժամը 22.00-ի սահմանում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 24 շենքի հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր