Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

24 հուլ 2017 13:10

Չորս նշան, որ իսկապես խելացի կին ես

1. Նա սեւեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե՝ նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն, բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն: Նա ունի զբաղմունք, ընկերներ եւ աշխատանք: Նա գնահատում է իրեն եւ գտնում է, որ որպես կին կկայանա այն ժամանակ, եթե հանդիպի «այն միակին»:

2. Նա ազնիվ է ինքն իր հետ

Խելացի կինը գիտի, որ դառը ճշմարտությունը միամիտ երեւակայությունից լավ է: Ուստի նա անհեթեթ արդարացումներ չի որոնում ո՛չ իր, ո՛չ էլ իր տղամարդու համար: Եթե տղամարդը չի զանգահարում, նշանակում է՝ ինքը նրան հետաքրքիր չէ: Վե՛րջ: Տատիկի հիվանդության կամ գիշերը ժամը 12-ի ժողովների մասին արդարացումներն ավելի լավ է պահել մեկ ուրիշի համար: Խելացի կինը վարդագույն ակնոց չի կրում:

3. Նա տեսարաններ չի սարքում

Խելացի կինը բաց է իր զգացմունքների դրսեւորման համար: Եթե նա ուրախանում է, ապա ուրախանում է ողջ սրտով: Եթե տխրում է, նույնպես չի թաքցնում դա: Սակայն խելացի կինը տեսարաններ չի սարքում, իր զգացմունքները հրապարակավ ի ցույց չի դնում: Նա հասկանում է, որ եթե ինքն իսկապես տառապում է այդ տղամարդու կողքին, նշանակում է՝ նա իրենը չէ: Իսկ մեկ դերասանով թատրոնը նրան պետք չէ:

4. Նա խորաթափանց է

Նա զգում է սուտն ու լավ է ճանաչում մարդկանց, ուստի նրան խաբելը հեշտ չէ: Նա բաց է եւ պատրաստ է իր օգնությունն առաջարկել դժվարին իրավիճակներում: Նա նախանձ չէ եւ պատրաստ է ձեզ հետ կիսել ձեր ուրախությունը: Ուստի նրա հետ շատ հեշտ է շփվել եւ ընկերություն անել:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր