19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

25 հուլ 2017 12:15

Արդյունավետ տնական դիմակներ դեմքի յուղոտ մաշկի համար

 

Դեմքի յուղոտ մաշկի համար նախատեսված դիմակները ոչ միայն պետք է մաքրեն ու չորացնեն բորբոքումները, այլեւ խոնավեցնեն մաշկը: Ներկայացնում ենք երկու դիմակ, որոնք խորհուրդ ենք տալիս գործածել:

Մաքրող դիմակ
Այս դիմակի համար անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները. ձվի սպիտակուց, վարսակի փաթիլներ, մեղր, թեյի ծառի յուղ, որը հրաշալի պայքարում է բորբոքումների դեմ: Սպիտակուցը հարեք, մի քիչ մեղր եւ երկու գդալ վարսակի փաթիլներ ավելացրեք: Պետք է միատարր զանգված ստացվի: Սրան ավելացրեք երկու կաթիլ թեյի ծառի եթերայուղ: Ստացված զանգվածը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:

 


Ծակոտիները նեղացնող դիմակ
Այս դիմակի պատրաստման համար երկու բաղադրիչ է պետք՝ ձվի սպիտակուց եւ կիտրոնի հյութ: Նախ հարկավոր է լավ հարել սպիտակուցը, հետո մի քանի գդալ կիտրոնի հյութ ավելացնել: Ստացված խառնուրդը երկու հավասար մասի բաժանեք: Ցանկալի է այս դիմակը թարմ օգտագործել, խորհուրդ չի տրվում այն սառնարանում պահել: 
Մաշկը խոնավեցնելու եւ ծակոտիները նեղացնելու համար խառնուրդի մի մասը դեմքին քսեք, իսկ երբ այն չորանա, քսեք նաեւ երկրորդ մասը: Այս դիմակը հարկավոր է լվանալ սառը ջրով, հետո բարակ շերտով խոնավեցնող կրեմ քսել: Մաշկը կշողա եւ անհավանական գեղեցիկ տեսք կունենա: Իսկ եթե կոմբինացված մաշկ ունեք, այս դիմակը քսեք միայն ճակատին, քթին եւ կզակին:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր