19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

25 հուլ 2017 13:26

Օձը բարձրացել է ավտոմեքենայի ծածկի վրա.Տեսանյութ

Օձը բարձրացել է  ավտոմեքենայի ծածկի վրա.ՏեսանյութԼատվիայում ավտոմեքենայի վարորդը նկարահանել է օձին, որը դիմապակու դիմաց նստած էր ավտոմեքենայի ծածկի վրա: Այսպես որոշ ժամանակ անցնելուց հետո նա սողացել է ծածկի տակ, փոխանցում է Delfi-ն:

Հոլովակի հեղինակի խոսքով՝ այս ամենը նկարահանվել է Մանգալսալա-Մերսրագս-Իլգյուցիեմս երթուղում: Կինը Մանգալսալայից Մերսրագսի ամառանոց էր ուղեւորվում, սակայն օձին տեսնելով իր ծրագրերը փոխել է եւ մտել Իլգյուցիեմսի հրշեջ կայան, որտեղ օգնություն է խնդրել: Հրշեջներին, սակայն, չի հաջողվել օձին հանել:

Երբ մեկ օր հետո սողունը կրկին դուրս է եկել, ավտոմեքենայի տիրուհին սեփական ուժերով եւ փայտի օգնությամբ օձին գետնին է գցել: Դրանից հետո օձը հեռացել է թփերի մեջ:

Տեսանյութը այստեղ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր