20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

---

25 հուլ 2017 16:33

Հուլիսի 26-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ

Հուլիսի 26-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Նոյ սոցիոլոգիական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 
Թեման՝ Տնտեսական անհավասար պայմանների կարգավորման խնդիրներ, մտավոր սեփականությունը և անհավասար մրցակցությունը: 
 
Հուլիսի 26-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ)  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյան:
Թեման` Սևանա լճի ստորջրյա ութերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում, ախտոտման ավելացում լճի համար չափազանց վնասակար ազդեցությամբ, Սևանա լճի հատակում ճեղքվացքի գիտական հետազոտության արդյունքները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր