19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

25 հուլ 2017 19:00

Կախված հայտնաբերված վանաձորցի զինվորը մահից ժամեր առաջ 20.000 դրամ է խնդրել ընկերոջից

 
News.am-ը գրում է, որ ՊՆ N զորամասի հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել:
Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաև մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել:
Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ:
Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին:
Վարդանը սովորել է Վանաձորի թիվ 5 դպրոցում: Դպրոցում առաջադիմությունը բարձր չի եղել, փոխարենը տեւական ժամանակ տարված է եղել ֆուտբոլ մարզաձեւով: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը: Ուսումը մտադիր էր շարունակել ծառայությունն ավարտելուց հետո:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր