12:37 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...         12:35 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից      12:14 - Համայն Սփյուռքին ոտքի հանեցին իմ դեմ.«Հայ «Ալի Հասանովն» ու խանութից օծանելիք գողացող Սուսոն ևս միացան ինձ ցցի հանելու և այրելու կոչերին    

25 հուլ 2017 20:18

Հինգ տարօրինակ ապացույց, որ իսկապես սիրում ես

 
Այդ մարդը զայրացնում կամ վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք դիմանալ։ Հնարավոր է՝ նա միշտ նույն սխալն է կրկնում, չնայած դուք նրան ասում եք այդ մասին։ Երբեմն դա այնքան էլ ձեզ հունից հանում, որ դուք սրտնեղած ասում եք. « Ինչպես է դա ինձ զայրացնում...» կամ «Ատում եմ, երբ դու այդպես ես անում»։ Բայց դա չի խանգարում ձեզ միասին լինել։ Ու դուք դիմանում եք ոչ թե որովհետեւ վախենում եք բաժանումից կամ էլ մենակ մնալուց, այլ որովհետեւ սիրում եք։
Դուք բարդացրել եք ձեր կյանքը հանուն այդ մարդու։ Գուցե ձեր միջեւ մեծ հեռավորություն է, բայց դուք պատրաստ եք հաղթահարել այն, գուցե նույնիսկ որոշել եք տեղափոխվել նրա մոտ։ Հնարավոր է՝ այդ մարդն ունի որոշակի խնդիրներ, բայց դուք պատրաստ եք զոհաբերել ձեր ժամանակն ու էներգիան հանուն նրա։ Հնարավոր է, ձեզ թվում է, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, բայց դուք պատրաստ եք ընդունել այդ մարտահրավերը։
Ձեզ համար միեւնույն է, թե ինչի մասին կխոսեք։ Դուք չեք անհանգստանում, որ խոսում եք անկարեւոր բաների մասին։ Դուք կարող եք խոսել եղանակի մասին, կարող եք նաեւ լռել։ Ձեզ համար կարեւոր է միայն նրա ներկայությունը։
Դուք պատրաստ եք անել այն, ինչ մտադիր չէիք անել։ Տղամարդիկ՝ ժամերով քայլել խանութում իրենց սիրելի կնոջ հետ։ Կանայք՝ սիրելի տղամարդու հետ կես օր ձկնորսությամբ զբաղվել։ Պարզապես որովհետեւ ուզում եք նրա համար հաճելի մի բան անել ու լինել նրա կողքին։
Դուք վիճում եք ու բանավիճում։ Եթե մարդիկ չեն վիճում, ուրեմն նրանք անտարբեր են միմյանց հանդեպ, նրանց չի հուզում, որ դիմացինը համամիտ չէ իր հետ, որ իրենց տեսակետները չեն համընկնում։ Վեճերը զգացմունքի նշան են։ 






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր