22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

27 հուլ 2017 20:58

«Նուբարաշեն» ՔԿՀ պետն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից. ի՞նչն էր պատճառը

 «Նուբարաշեն» ՔԿՀ պետն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից. ի՞նչն էր պատճառը
2016թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեակատարողական հիմնարկներում և այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել է 17 հաղորդում և բերվել է 28 միջնորդություն, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ և իրենց պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Ընդ որում` դատախազության ստուգումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կատարված ստուգումների արդյունքներով հարուցվել է 6 քրեական գործ:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր